Փաշինյան․ Հայաստանում վիրաբույժները վիրահատարանից «դանակ–կացինով» դուրս են գալիս ու ազգականներից արյուն պահանջում

10 հունվարի, 2018  20:46

Հայաստանում հաճախ են դեպքերը, երբ հիվանդը արդեն վիրահատական սեղանին պառկած է, իսկ բժիշկները վիրահատարանից դուրս են գալիս ու ազգականներին ուղարկում արյուն բերելու։ Այս մասին ԱԺ առողջապահական ու սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա դա անվանել է «վայրենություն» ՝ հավելելով, որ բժիշկները կարելի է ասել դանակն ու կացինը ձեռքներին ազգականներից պահանջում են արյուն հայթայթել։

«Ես չգիտեմ, թե որն է այս իրավիճակի պատճառը, բայց սա ամոթալի իրավիճակ է»,- ասել է նա, դիմելով առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին։ Նրա խոսքով՝   ենթադրվում է, որ ցանկացած բուժհաստատություն պետք է ունենա արյան համապատասխան պաշարներ։

Նշենք, որ խորհրդարանում լսումների ժամանակ քննարկվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են արյան, հյուսվածքների ու օրգանների դոնորությանը։ Մասնավորապես այդ փոփոխությունները սահմանում են Արյան ազգային ծառայություն ձեւակերպումը, նաեւ ամրագրվում է, որ այսուհետ արյան պետական պաշարները պահվելու են ոչ միայն Արյունաբանական ազգային կենտրոնում, այլեւ այն բուժհաստատություններում, որոնք դոնորական արյուն հավաքելու ու պահելու լիցենզիա ունեն։ 

Սերգեյ Խաչատրյանը պարզաբանել է, որ հանրապետության տարածքում նման բուժհաստատությունների քանակը հիմա 24-ն է։ Ինչ վերաբերում է արյան պաշարներին՝ փոխնախարարը նշել է, որ արյուն հավաքելու հետ կապված մենք որոշակի դժվարություններ ունենք։ Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ցանկացած արտակարգ իրավիճակներում մեր ժողովուրդը արագ համախմբվում է, ու դոնորների հերթեր են առաջանում։ Սակայն արյան պլանային հավաքման հարցում խնդիր կա։ Ու լուրջ քարոզչության կարիք կա  ու պետք է փորձել այս հարցում փոխառել միջազգային հաջող փորձը, հավելել է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի