Կոֆեին չպարունակող 4 ըմպելիք առավոտյան առույգանալու համար

11 հունվարի, 2018  10:51

Մարդկանցից շատերը աշխատանաքային օրվա սկիզբն ուղղակի չեն պատկերացնում առանց մեկ գավաթ թունդ սուրճի կամ թեյի: Սակայն 2 ըմպելիքում էլ պարունակվող կոֆեինը ոմանց այս կամ այն պատճառով հակացուցված է: Եթե նման մարդկանց թվում եք, ձեզ կարող են հետաքրքրել հետեւյալ ըմպելիքները՝ դրանք կոֆեին չեն պարունակում, սակայն սուրճից պակաս չեն ապահովի առավոտյան առույգության լիցքը:

Բանանի ֆրեշ

Բանանը մեծ քանակությամբ ածխաջրեր, վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, որոնց շնորհիվ առավոտյան էներգիայի արժեքավոր աղբյուր է: Մեկ բաժակ բանանի ֆրեշը եւ կաթը առավոտյան ձեզ էներգիայով կլիցքավորեն եւ անհրաժեշտ կալորիաներ կտան: Իսկ եթե ֆրեշի պատրաստումը ձեզ չափից ավելի հոգնեցուցիչ է թվում, կարելի է պարզապես 2 բանան ուտել:

Խնձորի ֆրեշ

Ինչպես բանանի դեպքում, խնձորը եւս պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքարներ՝ ի դեմս ֆրուկտոզայի։ Խնձորի ֆրեշները բանջարեղենի կամ կանաչեղենի հավելումով կթարմացնեն ձեզ առավոտյան եւ ձեր օրգանիզմին կտան բազում օգտակար միկրոտարրեր եւ բջջանյութեր։

Կոկոսի հյութ

Ամենահայտնի ոչ ալկոհոլային խմիչքներից մեկը կոկոսի հյութն է, որը պարունակում է ամբողջական եւ լավ էլեկտրոլիտների համալիր։ Սուրճի պես այս ըմպելիքն ապահովում է էներգիայի հզոր մակարդակ, այդ պատճառով մարզիկները եւս այն օգտագործում են ոչ հազվադեպ։

Պրոբիոտիկներ

Պրոբիոտիկները շատ օգտակար են աղիների համար։ Այսպիսի ըմպելիքները եւ յոգուրտը (խոսքը բնական յոգուրտի մասին է, որը չի պարունակում շաքար եւ համային հավելումներ), որոնք կարելի է խառնել հատապտուղների եւ այլ օգտակար մրգերի հետ, շատ արժեքավոր են առողջության ամրապնդման տեսանկյունից։ Սա հրաշալի առավոտյան ըմպելիք է, որը չի պարունակում կոֆեին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի