Չնայած տղամարդիկ ֆիզիկապես կանանցից ավելի ուժեղ են, իրականում կանայք ավելի դիմացկուն են եւ կենսունակ. դրա շնորհիվ նրանք ծանր՝ սովի եւ համաճարակների ժամանակներում ողջ մնալու ավելի մեծ շանսեր ունեն, քան տղամարդիկ:
Ինչպես փոխանցում է The Deccan Chronicle-ը, նոր հետազոտության շրջանակում գիտնականները գնահատել են ծանր ժամանակներում տղամարդկանց եւ կանանց մահացությունը: Նրանք պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրել, եւ սա կապված էր ծանր պայմաններում նրանց կենսունակության մեծ հավանականության հետ: Այսպես՝ Իռլանդիայում Մեծ կարտոֆիլային սովից հետո տղամարդկանց կյանքի ակնկալվող տեւողությունը նվազել է մինչեւ 18,17 տարի, իսկ կանանց մոտ՝ մինչեւ 22,4 տարի: Մասնագետները նաեւ պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են մինչեւ խոր ծերություն ապրել: Դրանից բացի, նորածին աղջիները սովի եւ համաճարակների տարիներին ավելի հաճախ են ողջ մնացել, քան նորածին տղաները:
Գիտնականների կարծիքով՝ ամբողջ հարցը սեռական հորմոնների մեջ է: Հայտնի է, որ իգական էստրոգեն հորմոնը անոթները պաշտպանում է, իսկ արական տեստոստերոնը ավելցուկային քանակության դեպքում մեծացնում է որոշ մահացու հիվանդությունների վտանգը:
Հետազոտողները նաեւ նշել են, որ դժվար իրավիճակներում կանայք հազվադեպ են հանձնվում: Կյանքի տեւողության տարբերությունը մեծացնում է նաեւ վտանգների հանդեպ տղամարդկանց հակվածությունը. նրանք ավելի շատ են ծխում, ավելի շատ ալկոհոլ են օգտագործում եւ հաճախ անտեսում են երթեւեկության անվտանգության կանոնները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր