• Latest news

D վիտամինի բարձր չափաբաժինն օգնում է պահպանել արտերիաների առողջությունը

11 հունվարի, 2018  23:43
D վիտամինի բարձր չափաբաժինը պահպանում է արտերիաների առաձգականությունը՝ կանխելով սիրտ-անոթային հիվանդությունների, սրտի կաթվածի զարգացումը եւ ապագայում կաթվածի առաջացումը: Այս մասին վկայում են ամերիկացի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները:

Սննդակարգում D վիտամինի մեծ քանակությամբ ավելացումը թույլ է տվել 4 ամսում 70 փորձարկվողների խմբում կրճատել արտերիաների խնդիրները, հայտնում է Newsmax.com-ը՝ վկայակոչելով PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությունը:

«Հիվանդների արտերիաների առաձգականությունը մեծացել եւ լավացել է»,- հայտարարել է հետազոտողների խմբի ղեկավար, Ավգուստայի համալսարանի Ջորջիայի Բժշկական քոլեջի պրոֆեսոր Յանբին Դոնգը:

Արյունատար անոթների  վրա վիտամինի ազդեցությունն ուսումնասիրելու համար բժիշկ Դոնգը եւ նրա կոլեգաները հետազոտել են ավելորդ քաշով սեւամորթ ամերիկացիների: Մարդու մաշկը բնականորեն D վիտամին է սինթեզում արեգակի ճառագայթների անմիջական ազդեցությամբ: Սակայն ավելի մուգ մաշկը արեւի ավելի քիչ լույս է կլանում՝ նեգրոիդ ռասայի մարդկանց այս վիտամինի դեֆիցիտի նկատմամբ ավելի ընկալունակ դարձնելով: Դրանից բացի, ճարպը D վիտամինը որսալու եւ պահելու միտում ունի՝ նույնպես պայմանավորելով նրա դեֆիցիտի զարգացումը:

Հետազոտության մասնակիցները ռանդոմիզացվել են 4 խմբի. 1-ին խմբին D վիտամինի օրական 600 ՄՄ դոզա է տրվել, 2-րդ խմբին՝ 2000 ՄՄ, 3-րդ խմբին՝ 4000 ՄՄ, 4-րդ խումբը պլացեբո է ընդունել: Արդյունքում 70 երիտասարդ տղամարդկանց եւ կանանց խմբում 4 ամիս D վիտամինի ամենօրյա հավելյալ ընդունումը նպաստել է արտերիաների կարծրության նվազմանը: Մասնակիցների արտերիաների առաձգականությունը ավելի է մեծացել D վիտամինի ավելի բարձր դոզաների ընդունման դեպքում: D վիտամինի բարձր դոզաներ ընդունած անձանց մոտ տոքսիկ էֆեկտներ չեն հայտնաբերվել:

Գիտնականների կարծիքով՝ D վիտամինն արգելափակում է հորմոնները, որոնք բերում են արյունատար անոթների նեղացմանը: Այն օգնում է նաեւ նվազեցնել բորբոքման մակարդակը, որի հետեւանքով արտերիաների պատերը կարծրանում են: Նրանք ենթադրում են, որ նման արդյունքներ կարելի ստանալ նաեւ եվրոպոիդ կամ այլ ռասայի պատկանող անձանց մասնակցության դեպքում:

Այս հետազոտությունը մեծ մասամբ օգտակար է 20 տարեկան երիտասարդների համար, որոնց մոտ դեռեւս անոթների հետ կապված խնդիրներ չեն առաջացել, նշում է բժիշկ Դոնգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել