• Latest news

CDC. Ինչպե՞ս նվազեցնել մանկական հանկարծամահության հավանականությունը

12 հունվարի, 2018  11:58

ԱՄՆ-ում մանկական հանկարծամահության համախտանիշի կամ քնի մեջ պատահական շմչահեղձության հետեւանքով ամեն տարի 3500 երեխա է մահանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (Centers for Disease Control and Prevention, CDC) հրապարակել է զեկույց եւ քնի մեջ մանկական հանկարծամահության հաճախականության նվազեցման հրահանգներ:

CDC տնօրեն Բրենդա Ֆիցջերալդը կարծում է, որ համանման մահերի մեծ մասը հնարավոր է կանխարգելել անվտանգության որոշակի կանոնների հետեւելու դեպքում:

CDC զեկույցում վկայություններ են բերված այն մասին, որ 1990-ական թվականներին Back to Sleep կոչվող ներկայացուցչական արշավը, որը նախաձեռնել էր Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան (AAP), թույլ է տվել մանկական մահացությունը կտրուկ կրճատել:

Այս արշավի ընթացքում մանկաբույժները ծնողներին հիշեցրել են քնելիս երեխային ոչ թե կողքի կամ փորի, այլ մեջքի վրա պառկեցնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ հետեւել, որ երեխայի մահճակալի մեջ փափուկ խաղալիքներ, բարձեր եւ այլ իրեր չլինեն, որոնք կարող են շնչահեղձություն առաջացնել: Սակայն արշավի ավարտից հետո մանկական մահացության անկումը կտրուկ դանդաղել է:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր 5-րդ մայրիկը (21,6 տոկոս) մանկիկին քնեցրել է կողքի կամ փորի վրա: Ըստ որում՝ մայրերի կեսից ավելին (61,4 տոկոս) հայտնել է նույն անկողնում երեխայի հետ միասին քնելու մասին, իսկ միջինը 5 մայրիկից 2-ը (38,5 տոկոս) հայտնել է մանկական մահճակալի մեջ անկողնային փափուկ պարագաների առկայության մասին՝ բարձեր, ծածկոցներ, վերմակ, փափուկ խաղալիքներ եւ այլն:

Սրա հետ կապված մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել մանկիկի քնի համար հետեւյալ կանոններին.

Երեխային ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային քնի ժամանակ պառկեցրեք մեջքի վրա:

Երեխայի քնի համար օգտագործեք չափավոր կոշտ մակերեւույթ, օրինակ՝ հավաստագրված մանկական ներքնակ եւ մանկական մահճակալ:

Երեխայի քնի գոտուց հեռացրեք փափուկ իրերը եւ անկողնային ավելորդ պարագաները:

Երեխային քնեցրեք ձեր սենյակում, բայց ոչ ձեր անկողնում:

Դրանից բացի, մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային թույլ չտալ քնել շիշը բերանին. նա կարող է քնելու պրոցեսում խեղդվել կաթից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել