• Latest news

Սպորտը եւ նիհարելը դիաբետն ավելի արդյունավետ են վերահսկում, քան դեղերը. հետազոտություն

12 հունվարի, 2018  13:07
Դիետան եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 2-րդ տիպի դիաբետն ավելի արդյունավետ են վերահսկում, քան դեղերը: Այսպիսի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի հետազոտողները:

Քաշի վերահսկման ծրագրերին մասնակցած հիվանդները զգալիորեն ավելի հազվադեպ են 2-րդ տիպի դիաբետի դեմ դեղերի կարիք ունեցել, նրանց արյան մեջ նաեւ ավելի հաճախ է գլյուկոզայի առողջ մակարդակ եղել: Այսպիսին են դիաբետով տառապող 1500 հիվանդների մասնակցությամբ հետազոտության արդյունքները, որոնք առողջ կենսակերպի հատուկ դասընթացներ են անցել: Նրանց ձեռք բերած արդյունքները համեմատել են դեղեր ընդունող հիվանդների ձեռքբերումների հետ: 16-շաբաթական ռեժիմի ավարտից հետո առաջին խմբի կամավորների մոտ դիաբետի դեմ դեղեր ընդունելու պահանջ չի դիտվել: Նրանք նաեւ կիսով չափ հազվադեպ են բախվել իրենց վիճակի վատթարացմանը մինչեւ այն փուլ, երբ անհրաժեշտ է մշտապես ինսուլին ընդունել:

Երեք տարում անգամ ընդամենը 500 գրամով նիհարած հիվանդներն արդեն տպավորիչ արդյունքների են հասել: Սակայն ամենամեծ առաջընթացը նկատվել է նրանց շրջանում, ովքեր կարողացել են առնվազն 5 կգ-ով նիհարել: Հաջորդ 3 տարիներին նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կայուն նվազել է:

Մարզումների ժամանակ, որոնք 4 ամսվա ընթացքում 90-ական րոպեով անցկացվել են յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ, հիվանդները ֆիզիկական ծանրաբեռնվածությունների վերաբերյալ հրահանգներ են ստացել ու հետեւել են կանանց համար օրական 1400  եւ տղամարդկանց համար օրական 1900 կալորիա պարունակող դիետայի: Նրանք նաեւ օգնություն են ստացել կոգնիտիվ վարքի թերապիայի մասնագետներից, որոնք նրանց օգնել են նիհարել:

Սա իսկապես առաջին խոշոր հետազոտությունն է, որն ապացուցում է, որ սեփական քաշի կառավարումը կարող է ավելի արդյունավետ լինել դիաբետի դեմ ցանկացած դեղից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է