• Latest news

Սառեցված սաղմերը թարմից վատը չեն. հետազոտություն

12 հունվարի, 2018  14:10

Արհեստական բեղմնավորման դեպքում սառեցված սաղմերի օգտագործման դեպքում հաջողության հավանականությունը նույնպիսին է, ինչպես թարմի օգտագործման դեպքում: Այսպիսի եզրակացություն են կատարել University of Medicine and Pharmacy (Վիետնամ) գիտնականները:

800 կնոջ մասնակցությամբ իրականացված հետազոտության համաձայն, որը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում, սառեցված սաղմեր օգտագործելիս կանանց 36 տոկոսը հղիանում է: Իսկ թարմ սաղմեր օգտագործելիս հղիանում է կանանց 35 տոկոսը: Ավելին՝ հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ սառեցված սաղմերից հղիացած կանանց 34 տոկոսը նորմալ ծննդաբերություն է ունեցել, իսկ թարմի դեպքում՝ միայն 32 տոկոսը:

Հետաքրքիր է, որ 2010 թվականին բրիտանական կառավարության վիճակագրության համաձայն՝ սառեցված սաղմերի օգտագործմամբ արհեստական բեղմնավորումը 10 տոկոսով պակաս արդյունավետ է, քան թարմ սաղմերի օգտագործման դեպքում:

Սակայն վերջին տարիներին գիտության տրամադրության տակ բավական ապացույցներ կան այն մասին, որ սառեցված սաղմերը նույնքան արդյունավետ են, իսկ երբեմն ավելի արդյունավետ, քան թարմերը: Ժամակային առումով վերջին հետազոտությունը կատարվել է ավստրալացի եւ վիետնամցի գիտնականների համատեղ խմբի կողմից: Իրենք՝ հեղինակները ստացած արդյունքները կարեւոր նորություն են համարում աշխարհում բոլոր անպտուղ զույգերի համար, քանի որ ստացվում է, որ ապագայի համար սաղմերի սառեցումը չի նվազեցնում որոշ ժամանակ անց երեխա ունենալու զույգի հնարավորությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել