Հայաստանի բուժհաստատություններում բուժում է ստանում գրիպով ու ՍՇՎ-ով 650 հիվանդ

12 հունվարի, 2018  19:14

Օրական մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով Երևանի հիվանդանոցներում գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիությունը կայունացել է։ Նվազել են ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապօգնության կանչերը: Դիմելիության աճ է գրանցվել միայն մարզային հիվանդանոցներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Ներկայումս հանրապետության բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 650 հիվանդ, որոնց մեծ մասը 0-4 տարեկան երեխաներ են:

Առողջապահության նախարարության մասնագետներն այցելում են բժշկական կենտրոններ՝ տեղում ծանոթանում ստացիոնարների ծանրաբեռնվածությանը, գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների կլինիկական վիճակին և քննարկում բուժման կազմակերպական հարցեր։

Նշենք, որ 2017-2018թթ. գրիպի սեզոնին ընդառաջ նախարարության մասնագետները կրթվել են բռնկումների վարման և տեղայնացման աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ։ Համաճարակաբանների համար կազմակերպված տարեկան աշխատաժողովում ներկայացվել են սեզոնի առանձնահատկությունները։

Վերակենդանացման բաժանմունքների մասնագետների համար կազմակերված սեմինար-դասընթացին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ։ Այն համապատասխանեցվել է նախարարի հրամանով հաստատված բուժման ուղեցույցներին։

2017-2018թթ. գրիպի սեզոնի դիմակայմանը վերաբերող նախարարի հրամանով հաստատված կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումներն իրականացվում են։

Բուժկանխարգելիչ կազմակերպություններն ապահովվել են հակավիրուսային դեղով։ Հանրապետություն է ներկրվել գրիպի դեմ կանխարգելիչ 110 հազար դոզա պատվաստանյութ, որը բաշխվել է պոլիկլինիկական կազմակերպություններին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ