• Latest news

Տանձը կարող է փոխարինել պրոբիոտիկներին․ հետազոտություն

13 հունվարի, 2018  16:53

Տանձը շատ ավելի օգտակար է առողջության համար, քան ընդունված է համարել․ տանձ կանոնավոր ուտելու դեպքում կարելի է հաղթահարել հիպերգլիկեմիան, հիպերտոնիան ու մի շարք այլ խնդիրներ, հավաստիացնում են Հյուսիսային Դակոտայի համալսարանի աշխատակիցները։

Ուսումնասիրելով Բարթլետ ու Ստարկրիմսոն տեսակի տանձերը՝ գիտնականները հայտնաբերել են, որ դրանցում պարունակվող միացություններն օգնում են հաղթահարել քրոնիկ հիվանդությունները։ Տանձն ավելի արդյունավետ է դարձնում պայքարը ստամոսքի այն հիվանդությունների դեմ, որոնք առաջացնում է Helicobacter pylori բակտերիան։ Ընդ որում՝ աղիների բակտերիաները դրանից չէին տուժում։

Մասնագետները փորձել են նաև պարզել՝ կարող է արդյոք տանձը պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսին է 2-րդ տիպի դիաբետը։ Նրանք պարզել են, որ Բարթլետ ու Սթարքրիմսոն տեսակի տանձերը պարունակում են ֆենոլներ, հակաօքսիդանտներ ու դանդաղեցնում են գլյուկոզայի ու օսլայի մետաբոլիզմին մասնակցող ֆերմենտները։ Ուրեմն դրանք լավ միջոց են դիաբետի հետ կապակցված հիպերգլիկեմիայի ու հիպերտոնիայի դեմ պայքարում։

Գիտնականների խոսքով՝ Բարթլեթ ու Սթարքրիմսոն տեսակի տանձերը հարուստ են բջջանյութով ու վիտամին C-ով։ Դրանք չեն պարունակում նատրիում, ճարպ, խոլեստերին։ Մեկ մասնաբաժինը պարունակում է ընդամենը 100 կալորիա։

Մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է հետագա հետազոտություն՝ մարդկանց մասնակցությամբ, որպեսզի համոզվեն առողջության վրա տանձի դրական ազդեցության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է