• Latest news

Հայաստանի հիվանդանոցներում ՍՇՎ-ով մոտ 700 հիվանդ կա

16 հունվարի, 2018  16:21

Այսօրվա դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հոսպիտալացված մոտ 700 հիվանդ կա: Նրանցից 21 տոկոսի մոտ նաեւ թոքաբորբ է ախտորոշվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հիվանդանոցներում ՍՇՎ-ով եւ գրիպով հիվանդների թիվը մի փոքր ավելի շատ է, քան անցյալ տարի, սակայն 1,5 անգամ քիչ է, քան 2015-2016 թվականների ձմռանը:

Հոսպիտալացված հիվանդների մոտ 96 տոկոսը մինչեւ 4 տարեկան երեխաներն են: Ինչպես նշեց մասնագետը, այս տարիքի երեխաները վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ ավելի խոցելի են, քանի որ նրանց իմունային համակարգը վերջնականապես չի ձեւավորվել եւ դեռ չի կարողանում օրգանիզմն արդյունավետորեն պաշտպանել: Հատկապես խոցելի են երեխաները եւ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ ունեցող մեծահասակները:

Լիանա Թորոսյանը նաեւ նշեց, որ լաբորատոր հետազոտությունների ընթացքում հիվանդների գրեթե 65 տոկոսի մոտ,- ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ եվրոպական տարածաշրջանում, - հայտնաբերվում են B տեսակի գրիպի վիրուսներ; Հայաստանում նաեւ գրանցել են այսպես կոչված խոզի գրիպի՝ A H1N1-ի 10 դեպք: Այս վիրուսները, ինչպես մնացյալ բոլորը, մշտապես բնության մեջ կան, սակայն տարվա ցուրտ եղանակին դրանք, մասնագետի խոսքով, ակտիվանում են, դե իսկ կենսակերպը, որ մարդիկ վարում են ձմռանը (հազվադեպ են բնակարանն օդափոխում, ձեռքերն ավելի պակաս հաճախությամբ են լվանում), նպաստում է վիրուսների տարածմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է