• Latest news

Երեւանում երկու աղջիկների մահվան պատճառը գրիպը չէր. մասնագետ

16 հունվարի, 2018  16:36

Երեւանում 2 աղջիկների մահվան պատճառը ո՛չ գրիպն էր եւ ո՛չ էլ այլ վիրուսները, այլ նրանց բնածին հիվանդությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ մահացած 2 աղջիկների մոտ ծանր բնածին հիվանդություններ կային: Երբ ցանկացած վիրուս (պարտադիր չէ, որ գրիպի վիրուս լինի) ընկնում է այսպիսի հիվանդություններով մարդու օրգանիզմ, դա կարող է նպաստել ունեցած խնդիրների սրմանը եւ ընդհանուր վիճակի վատթարացմանը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 12-ամյա աղջկա մոտ եղել է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ): Նա, մասնագետների խոսքով, ծանր նեւրոլոգիական խանգարումներ ուներ ու հոգեկան զարգացման խորը հապաղում, եւ արդեն երկար տարիներ բժշկական կենտրոնի հիվանդն էր: ՄՈՒԿ ծանր ձեւի հետեւանքով նա շնչառական խնդիրներ ուներ, որոնք եւ դարձել են նրա մահվան պատճառը: Ճիշտ է, նրա մոտ մրսածության վիրուս հայտնաբերվել է, սակայն մահվան պատճառն ամենեւին այս վիրուսը չէր, նշում են մասնագետները:

Նույն օրը մահացած 2,7 տարեկան աղջկա մոտ սրտի բնածին արատ կար: Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, ի տարբերություն առաջին աղջկա՝ նրա մոտ ոչ մի վիրուս չի հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել