• Latest news

Սիրտը «փրկել» հնարավոր է նույնիսկ 50-60 տարեկանում․ գիտնականներ

17 հունվարի, 2018  14:17

Նույնիսկ 40, 50 եւ 60 տարեկանում դեռ ուշ չէ աերոբիկայի կանոնավոր վարժությունների միջոցով սրտի առողջության ամրապնդման համար, հաստատում են Ֆիզիկական վարժությունների եւ շրջակա միջավայրի բժշկության ամերիկյան ինստիտուտի գիտնականները (Institute for Exercise and Environmental Medicine, IEEM)։

Նրանք հայտնաբերել են, որ միջին տարիքի ոչ սպորտային մարդիկ երբ սկսում են մարզվել շաբաթական չորս կամ հինգ անգամ, այդ թվում՝ մի քանի օր բարձր ինտենսիվությամբ աերոբիկայով զբաղվել, նկատվում է սրտամկանի հյուսվածքների կարծրացման զգալի թուլացում։

Ուսումնասիրության հեղինակ Բենջամին Լեւինի խոսքով՝ որքան սրտի մկաններն ավելի առաձգական են, այնքան ավելի ցածր է սրտի կաթվածի առաջացման վտանգը:

«Ես ցնցված էի, թե որքան լավ էին վարժությունները բարելավել սրտի մկանների ճկունությունը եւ առաձգականությունը: Առողջ ապրելակերպի բանալին միջին տարիքում է՝ ճիշտ ժամանակին վարժությունների ճիշտ չափաքանակով»,- ասել է Լեւինը:

Նստակյաց կյանքը, հատկապես միջին տարիքի ուշ շրջաններում հայտնի է, որ զգալիորեն բարձրացնում է սրտի անբավարարության վտանգը: Մինչեւ հիմա հայտնի չի եղել, թե որ տարիքում դեռ ուշ չէր լինի սիրտը «փրկել» սկսել, եւ որքան ջանք դա կպահանջեր։

Նախորդ փորձերը ցույց են տվել, որ 70 տարեկանում ֆիզիկական վարժություններն այլեւս ոչ մի դեր չեն խաղում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց սրտի առողջության բարելավման առումով: Այս ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ վարժությունների ոչ բավարար քանակությունը (շաբաթական երկու կամ երեք անգամ) փոքր ազդեցություն է ունենում սրտի մկանային առողջության առումով:

Պարզելու համար՝ արդյոք կարող է վարժությունների ավելի բարձր ինտենսիվությունը առավել երիտասարդ տարիքում սրտի առողջությունը պահպանել, հետազոտողները ներգրավել են 45-ից 64 տարեկան 61 մարդու, որոնք առողջ են եղել, սակայն վարել են քիչ շարժունակ ապրելակերպ: Կամավորներին 2 խմբի են բաժանել: Մի խմբում ընդգրկվածները 2 տարի զբաղվել են աերոբիկայի ֆիզիկական վարժություններով՝ շաբաթական 4-5 անգամ, մինչդեռ 2-րդ խմբում ընդգրկվածները կանոնավոր զբաղվել են յոգայով եւ հավասարակշռության պահպանման վարժություններով:

Աերոբիկայի ֆիզիկական վարժություններ կատարող խմբի մասնակիցներին առաջարկվել է բազմաթիվ տարբեր տրենաժորներ օգտագործել (անշարժ հեծանիվներ, վազքուղիներ, էլիպսային տրենաժորներ) եւ մարզումներով բացօթյա զբաղվել (վազք եւ հեծանվազբոսանքներ), որպեսզի ծանրաբեռնվածության տարակերպությունը ամբողջ փորձի ընթացքում փորձարկվողներին մոտիվացված եւ հետաքրքրված պահի:

Գիտնականները հայտանբերել են, որ 2 տարի անց փորձի առաջին խմբի մասնակիցները ավելի առաձգական եւ երիտասարդ սրտամկան են ունեցել մյուս խմբի համեմատությամբ, որը յոգայով է զբաղվել եւ վարժություններով, որոնք ուժեղ չեն ազդել սրտի կծկումների հաճախության վրա:

Այսպիսով, պարզվել է, որ նույնիսկ միջին տարիքում դեռեւս ուշ չէ սպորտով զբաղվել սկսելը, որը կօգնի սրտամկանն ավելի ճկուն եւ առաձգական դարձնել: Եթե աերոբիկայի չափավոր վարժությունները համադրվեն առողջ սննդակարգի հետ, ապա կարելի է զգալիորեն լավացնել սեփական կյանքի որակն ու տեւողությունը, նույնիսկ եթե դա սկսեք անել 45 տարեկանից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է