• Latest news

Դեղերի եվ հարդարանքի միջոցների փորձարկման համար ցողունային բջիջներից մաշկ է ստեղծվել

28 ապրիլի, 2014  14:56

Լաբորատորիայում ցողունային բջիջներից աճեցված մաշկը կենդանիների փոխարեն կարող է օգտագործվել դեղերի եւ հարդարման միջոցների փորձարկման եւ մաշկային հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակման համար, հայտնում են Լոնդոնի թագավորական քոլեջի եւ Սան-Ֆրանցիսկոյի վետերանների գործերով բժշկական կենտրոնի գիտնականները: Հոդվածը հրապարակված է Stem Cell Reports ամսագրի վերջին համարում:

Հետազոտողների միջազգային խումբը հայտնել է, որ սա լաբորատոր պայմաններում ստեղծված առաջին էպիդերմիսն է (մաշկի վերնաշերտը), որն ունի իսկական մաշկի նման ֆունկցիոնալ պատնեշ: Ֆունկցիոնալ պատնեշը խոչընդոտում է մաշկի միջոցով ջրի թափանցմանը, ինչպես նաեւ պաշտպանում է մանրէներից եւ թունանյութերից: Մինչ օրս ոչ ոք դեղերի փորձարկման համար ֆունկցիոնալ պատնեշով էպիդերմիս չի աճեցրել, հաղորդում էWebMD-ն:

«Մաշկի գենետիկորեն միանման նմուշների անսահմանափակ քանակություն ստանալու հնարավորությունը կարելի է օգտագործել մի շարք հիվանդությունների ուսումնասիրման նպատակով, որոնց դեպքում մաշկի պատնեշը վնասված է գեների մեջ մուտացիաների հետեւանքով, օրինակ՝ իխտիոզի (չոր, թեփոտվող մաշկ) կամ ատոպիկ դերմատիտի (էկզեմա)»,- ասում է հետազոտական խմբի ղեկավար, բժիշկ Թեոդորա Մաուրոն:

«Մենք այս մոդելը կարող ենք օգտագործել մաշկային պատնեշի բնականոն ձեւավորմանը եւ տարբեր հիվանդությունների ժամանակ դրա խանգարումներին հետեւելու, եւ դրա վերականգնման հնարավորությունները պարզելու համար»,- ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել