• Latest news

Էներգետիկ ըմպելիքների նույնիսկ փոքր քանակությունը վտանգավոր է. գիտնականներ

17 հունվարի, 2018  19:07

Էներգետիկ ըմպելիքների նույնիսկ փոքր քանակությունն առողջության համար վտանգավոր է. երիտասարդների ավելի քան կեսն այս ըմպելիքներն օգտագործելուց հետո բախվում է ծանր կողմնակի էֆեկտների հետ, պնդում են Վաթերլոոյի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտությանը 12-ից 24 տարեկան 2055 կամավոր է մասնակցել: Հետազոտողները պարզել են, որ մասնակիցների 50 տոկոսից ավելին բախվել է էներգետիկ ըմպելիքների կողմնակի էֆեկտների հետ: Ըստ որում՝ կամավորների մեծ մասը խորհուրդ տրվող նորմայից (օրական 1-2 էներգետիկ) ավելի քիչ է օգտագործել:

Մասնակիցների 24,7 տոկոսի մոտ էներգետիկ ըմպելիքների օգտագործման պատճառով սրտի զարկերն արագացել են: 24,1 տոկոսի մոտ քնի հետ կապված խնդիրներ են առաջացել: Գրեթե 18,3 տոկոսի մոտ էներգետիկները գլխացավ են առաջացրել: 5,1 տոկոսը սրտխառնոց, փսխում կամ դիարեա է ունեցել: 5 տոկոսը ախտանիշների հետ կապված բուժօգնության է դիմել: Կամավորներից 3,6 տոկոսը հայտնել է կրծքավանդակի ցավերի մասին: Իսկ 0,2 տոկոսի մոտ էներգետիկները ջղաձգումների նոպաներ են առաջացրել:

Փորձագետների խոսքով՝ էներգետիկ ըմպելիքներում կարող է պարունակվել մոտ 160 մգ կոֆեին: 11 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում օրական 105 մգ կոֆեին օգտագործել: 10-ամյա տղայի մոտ կոֆեինով թունավորում կարող է առաջանալ 80 մգ օգտագործելուց հետո: Իսկ 12-ամյա տղայի մոտ ծանր կողմնակի էֆեկտներ կարող են առաջանալ 100 մգ օգտագործելուց հետո: Մասնագետները նշում են, որ կոֆեինն առանձնապես վտանգավոր է ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ալկոհոլի հետ համակցելու դեպքերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել