• Latest news

Ի՞նչ են հագեցած ճարպերը եւ ինչո՞ւ են վտանգավոր

17 հունվարի, 2018  22:14

Ճարպն ավելի շատ կալորիա է պարունակում, քան սպիտակուցները եւ ածխաջրերը. 1 գրամ ճարպում պարունակվում է միջինը 9 կկալ, 1 գրամ սպիտակուցում կամ ածխաջրերում՝ 4 կկալ: Սովորաբար մարդկանց խորհուրդ են տալիս սննդակարգում ճարպերի քանակը կրճատել, եւ չնայած ճարպի մի փոքր քանակությունն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործառնության համար, ոչ բոլոր ճարպերն են դրա համար հարմար:

«Հագեցած» եւ «չհագեցած» ճարպերի մասին, հավանաբար, բոլորն են լսել: Ճարպաթթուների մոլեկուլներն այսպես են անվանում՝ կախված ջրածնով «հագեցածության աստիճանից». հագեցած ճարպաթթվում ածխածնի ատոմների միջեւ բոլոր կապերը լցված են ջրածնի ատոմներով, իսկ չհագեցածներում մնում են կրկնակի կապեր, որոնք թույլ են տալիս միավորել ջրածնի լրացուցիչ ատոմները: Եթե առկա է միայն մեկ կրկնակի կապ, ապա ընդունված է ճարպաթթուն մոնոհագեցած անվանել, իսկ եթե դրանք երկու եւ ավելի են՝ բազմահագեցած:

Մարդու օրգանիզմի համար պարբերաբար չհագեցած ճարպաթթուներ են պահանջվում: Իսկ ահա հագեցածները ոչ միայն անհրաժեշտ չեն, այլ նաեւ կարող են վնասակար լինել. Կոլումբիայի համալսարանի գիտնականները վերջերս պարզել են, որ հագեցած ճարպերը բջիջների վաղաժամ ոչնչացման են բերում՝ մասնակցելով բջջային թաղանթի ստեղծման պրոցեսին. հագեցած ճարպաթթուներով թաղանթների ստեղծումը «կարծրացած» հատվածներ է առաջացնում: Կախված, թե բջջի մեջ որքան շատ հագեցած ճարպաթթուներ են ստացվում, այս կղզյակներն աճում են՝ ստեղծելով ոչ առաձգական թաղանթի ավելի ընդարձակ հատված, այն աստիճանաբար քայքայելով եւ բջջի մահ առաջացնելով:

Դրանից բացի, հագեցած ճարպաթթուները, որոնք, օրինակ, պարունակվում են մսի, կաթնամթերքի, արմավի եւ կոկոսի յուղերի, ինչպես նաեւ տավարի ու խոզի մսի ճարպերի մեջ, նպաստում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, որը, ինչպես հայտնի է, մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գիտնականները նշում են, որ սննդակարգից հագեցած ճարպերի բացառումը կամ գոնե մինչեւ նվազագույն քանակություն պակասեցնելը ոչ միայն օգնում է ավելորդ քաշից ազատվելուն, այլ նաեւ՝ օրգանիզմի շատ համակարգերի առողջության պահպանմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է