• Latest news

Թոքերի քաղցկեղի 5 անսպասելի ախտանիշ

18 հունվարի, 2018  20:56

Հազը եւ կրծքավանդակում ցավերը թոքերի քաղցկեղի ամենեւին միակ ախտանիշները չեն. կան նաեւ ուրիշ, պակաս ակնհայտ ախտանիշներ, որոնց մասին քչերը գիտեն:

Մատների վերջավորությունների մեծացում

Հիպերտրոֆիկ թոքային օստեոարտրոպատիայով հիվանդների մոտ հաճախ նկատվում է մատների վերջավորությունների մեծացում եւ հաստացում: Այս նույն խնդրին է բախվում թոքերի բրոնխիալ խողովակների քաղցկեղով 100-ից 5 մարդ: Այս ուռուցքների տարատեսակը հաճախ հանդիպում է թոքերի խոշորբջջային քաղցկեղով մարդկանց մոտ: Սակայն ոմանց մոտ մատների հաստացումը նկատվում է, ոմանց մոտ՝ ոչ, ուստի այս ախտանիշով կամ դրա բացակայությամբ որեւէ եզրակացություն կատարելը սխալ է:

Դեմքի եւ պարանոցի այտուց

Թոքերի քաղցկեղի նշան կարող է լինել նաեւ դեմքի ու պարանոցի այտուցը: Այն հաճախ առաջանում է ուղեղից սրտին արյուն մատակարարող երակների վրա թոքերի ուռուցքի ճնշման հետեւանքով:

Մշտական հոգնածություն

Մարդուն աշխատել եւ ամենօրյա գործերը կատարել թույլ չտվող մշտական հոգնածությունը մեծ թվով օնկոլոգիական հիվանդությունների, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի դասական ախտանիշներից մեկն է: Նման հոգնածության պատճառը քիմիական նյութերն են, որոնք ուռուցքն արտադրում է արյան մեջ: Այս նյութերը բացասաբար են ազդում արյան մեջ թթվածնի մակարդակի վրա:

Ցավ ոսկորներում

Ուռուցքաբանների ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ մեջքի կամ ազդրերի ցավը հաճախ վկայում է թոքերի քաղցկեղի մասին: Նման ցավը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն մետաստազներ ունի եւ տարածվել է մարմնի այլ հատվածներ:

Կալցիումի բարձր մակարդակ

Թոքերի քաղցկեղի մի քանի տարատեսակների դեպքում արյան մեջ կալցիումի մակարդակն աճում է, քանի որ ուռուցքը ոսկրերից կալցիումի արտահոսք է առաջացնում դեպի արյուն: Արյան մեջ կալցիումի ավելցուկը քնկոտություն է առաջացնում, իսկ որոշ դեպքերում կոմայի եւ անգամ մահվան է բերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել