• Latest news

Վրաստանում սկանդալ է ծագել՝ կապված «վտանգավոր» պատվաստանյութի օգտագործման հետ. ԱՆ-ն պարզաբանել է

18 հունվարի, 2018  11:55

Վրաստանում սկանդալ է ծագել՝ կապված կատաղության դեմ պատվաստանյութի հետ, որը երկրում օգտագործվել է 2016-2017 թվականներին: Պետական աուդիտի ծառայությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ  2016-2017 թվականներին երկրում օգտագործել են առողջության համար վտանգավոր պատվաստանյութի 29,2 հազար դոզա: Ըստ որում՝ ծառայությունը չի պարզաբանել, թե խոսքը ինչպիսի պատվաստանյութերին է վերաբերում, ինչը սկանդալ է առաջացրել, քանի որ տպավորություն է ստեղծվել, որ խոսքը մանկական պատվաստումների մասին է:

Պետական աուդիտի հաշվետվությունից հետեւում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրահանգել է օգտագործումից հանել «կյանքի համար վտանգավոր» պատվաստանյութը: Նշվում է նաեւ, որ այս ժամանակահատվածում ձեռք բերված պատվաստանյութը չի գրանցվել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններով եւ Վրաստանի շուկա դուրս գալու թույլտվություն չի ստացել: Սակայն հատուկ հանձնաժողովին հաջողվել է այդ իրավունքին հասնել:

Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ Աուդիտի ծառայությունը չի նշել, որ խոսքը կատաղության դեմ պատվաստանյութի մասին է, այլ ոչ թե մանկական պատվաստումների:

Գամկրելիձեն հավաստիացրել է, որ այս պատվաստանյութը 2015 թվականին ստացվել է օրենսդրությամբ նախատեսված բոլոր կանոնների պահպանմամբ: 2016 թվականի հունվարին ԱՀԿ-ն համապատասխան գործարանից դեղամիջոցի վերաորակում է պահանջել:

«Սա չէր նշանակում, որ պատվաստանյութն անհապաղ պետք է հանեին՝ այն դեպքում, երբ այն ռազմավարական նշանակության պատվաստանյութ էր, եւ անհնար էր երկիրն առանց այդ պատվաստանյութի թողնել: Կծելու բոլոր դեպքերը կարող էին մարդկանց համար մահացու լինել»,- հայտարարել է Գամկրելիձեն՝ հավելելով, որ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնը նման բան չէր կարող թույլ տալ:

Դեղամիջոցի վերաորակման ԱՀԿ պահանջից մեկուկես ամիս անց Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնը ԱՀԿ հրահանգների հիման վրա այս պատվաստանյութը նորով է փոխարինել: 2016-ի մարտից երկրում սկսել են օգտագործել պատվաստանյութի արդեն նոր խմբաքանակ:

Գամկրելիձեն նաեւ նշել է, որ պատվաստանյութն օգտագործվել է ամբողջ 2015-ի ընթացքում, եւ պատվաստանութի ներմուծման պահից մինչեւ ընդհուպ այն հանելը երկրում չի գրանցվել կողմնակի էֆեկտներով կամ ծանր բարդություններով ոչ մի դեպք: Նա հավելել է, որ 2015 թվականից Վրաստանում կատաղությամբ մարդու հիվանդանալու ոչ մի դեպք չի գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել