• Latest news

Ամուսնալուծությունից հետո երեխայի համար ծնողներից ում մոտ է ավելի լավ ապրել

18 հունվարի, 2018  22:26

Ամուսնալուծված ծնողների երեխաները, որոնք բնակվում են խորթ մոր կամ հոր հետ, հետագայում ավելի հաճախ են բախվում հոգեկան խնդիրների հետ, քան այն երեխաները, որոնք ժամանակ են անցկացնում 2 ծնողների հետ: Այսպիսի եզրակացության են հանգել նորվեգացի հետազոտողները:

Նրանց խոսքով՝ խորթ մոր կամ հոր հետ ապրող երեխաները ավելի հաճախ են դժվար դեռահաներ դառնում, ավելի հաճախ են բախվում դեպրեսիաների հետ, խաբում եւ դպրոցում հալածվում, քան այն երեխաները, որոնք գրեթե նույնքան ժամանակ են անցկացնում երկու ծնողների հետ:

Փորձագետներից շատերը կարծում են, որ «փլուզված» ընտանիքի երեխայի համար ավելի լավ կլինի ապրել որդեգրած ընտանիքում, որը ֆինանսական մեծ կայունություն կապահովի, սակայն ընտանեկան նոր կառույցին ներդրվելիս երեխաները ուժեղ սթրես են ապրում, պարզվել է հետազոտությամբ:

Հետազոտության հեղինակները համեմատել են 7 700 դեռահասների հոգեկան վիճակը, որոնք ապրում են միայնակ ծնողների, որդեգրած ծնողների հետ, ինչպես նաեւ ժամանակ են անցկացնում մերթ մի, մերթ մյուս ծնողի հետ, որոնց համար համատեղ խնամակալություն է որոշված: Ստուգիչ խմբում ընդգրկված էին ավանդական ընտանիքներից դեռահասները: Պարզվել է, որ հոգեվիճակի հետ կապված ամենամեծ խնդիրներ ունեցել են որդեգրած հայրերի հետ ապրող երեխաները, չնայած դրանք ընդգծված չեն տարբերվել այն խնդիրներից, որոնք դիտվել են միայնակ ծնողների հետ ապրող երեխաների մոտ: Որդեգրած ծնողների ընտանիքների երեխաները զգալիորեն ավելի հաճախ են բախվել ընտելանալու հետ կապված խնդիրների՝ նրանց համեմատությամբ, որոնք ժամանակ են անցկացրել համատեղ խնամակալություն ստացած 2 ծնողների հետ:

Նախորդ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ որդեգրած ընտանիքների երեխաները դպրոցում ավելի վատ արդյունքներ են ցուցադրում, ավելի հաճախ են ունենում էմոցիոնալ խնդիրներ եւ դեպրեսիայի մեծ հավանականություն:

Նշենք, որ աշխարհի զարգացած շատ երկրներում ամուսնալուծությունների թիվն անընդհատ աճում է, եւ ավելի հաճախ են քանդվում այն ընտանիքները, որոնք ստեղծվել են պատանի տարիքում (18-ից մինչեւ 25 տարեկան), որոնք պարզապես չեն դիմանում ժամանակի եւ կենցաղի փորձություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է