• Latest news

Հետաքրքիր կլինի մեր ծրագրերը տեղայնացնել Հայաստանից 50 անգամ ավելի բնակչություն ունեցող երկրում. Ալթունյանը՝ Նիգերիայի դեսպանին

18 հունվարի, 2018  18:24

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Համզաթ Իբրահիմին (նստավայրը` Թեհրան)։

Նորանշանակ դեսպանը տեղեկացրել է, որ իր երկիրը ցանկություն ունի մի շարք ուղղություններով համագործակցություն սկսել Հայաստանի հետ։ Նիգերիայի հետաքրքրությունների թվում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերն են։ Դեսպանի խոսքով իր երկրին առավելապես հետաքրքրում են վարակիչ հիվանդությունների դեմ երկարաժամկետ պայքարի եւ կանխարգելման ուղղությամբ Հայաստանի փորձը, սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների բժշկական ծառայությունները պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով կազմակերպելու եւ, ընդհանրապես, բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման մոտեցումները։ Աֆրիկյան երկրին հետաքրքրում են նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման եւ այլ ծրագրեր։

Կարեւորելով համագործակցության առաջարկն առողջապահության ոլորտում` Նախարար Ալթունյանն առաջարկել է Հայաստանում իրականացվող նշված ծրագրերն առաջիկայում ներկայացնել դեսպան Համզաթ Իբրահիմին:

«Քայլերի հերթականությունը հստակեցնելուց հետո մեզ համար հետաքրքիր կլինի մեր ծրագրերը տեղայնացնել Հայաստանից 50 անգամ ավելի բնակչություն ունեցող երկրում»,-ասել է նախարարը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության հուշագիր` ամրագրելով հստակ ուղղությունները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել