• Latest news

102-ամյա կինը հավաստիացնում է, որ իր երկարակեցության համար շոկոլադին է պարտական

19 հունվարի, 2018  17:16

102-ամյա Յունիս Մոդլինը, որը ծոռներ եւ նույնիսկ ծոռնորդիներ ունի, հավաստիացնում է, որ իր երկարակեցության գլխավոր գաղտնիքը շոկոլադի ամենօրյա չափաբաժինն է: Դրանից բացի, տարեց կինը սնվում է սեփական այգու բանջարեղենով եւ երբեք չի օգտագործել ալկոհոլ ու չի ծխել:

ԱՄՆ ԻՆդիանա նահանգի բնակիչն անցյալ երեքշաբթի նշել է իր 102-րդ տարեդարձը: Նա համոզված է, որ հենց շոկոլադն է իրեն թույլ տվել այդքան երկար ապրել՝ իրեն թարմ, առողջ եւ երջանիկ զգալով: Տասնյակ տարիներ Յունիսն ամեն օր ուտում է իր սիրած սեւ շոկոլադի 2 կտոր:

Վերջին տարիներին շոկոլադը շատ տարածված է դարձել, եւ մի քանի փորձագետներ նույնիսկ սկսել են այն առողջ սնունդի մեջ ընդգրկել: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ շոկոլադի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, ուռուցքների եւ դիաբետի հավանականությունը:

Չնայած ոչ բոլոր փորձագետներն են համաձայն, որ Յունիսն այսքան երկար է ապրել միայն շոկոլադի օգտագործման շնորհիվ: Չի կարելի մոռանալ այն, որ կինն իր կյանքի ընթացքում որ մի անգամ ալկոհոլ եւ ծխախոտ չի օգտագործել:

Ընդհանրապես մարդու երկարակեցության հարցում որոշիչ ազդեցություն ունեն գեները, սակայն մեծ դեր են խաղում նաեւ արտաքին գործոնները, ներառյալ սննդակարգը եւ ապրելակերպը: Յունիսը 4 երեխա, 7 թոռ, 14 ծոռ, ինչպես նաեւ արդեն 11 ծոռնորդի ունի:

Կինը պատմում է, որ երիտասարդ տարիներին մեծ ուշադրություն է դարձրել սպորտին: Մասնավորապես՝ նա շատ սիրել է նետաձգությունը եւ նույնիսկ հաղթել է շրջանային մի շարք մրցություններում:

102-ամյա տիկնոջ թիկունքում բազմաթիվ փորձություններ կան, որոնք նա վերապրել է իր երկրի հետ միասին, այդ թվում՝ Մեծ դեպրեսիան եւ Երկրորդ աշխարհամարտը: Սակայն կինը մշտապես աչքի է ընկել զարմանալի լավատեսությամբ, այս հատկանիշը նրան միավորում է  ուրիշ շատ երկարակյացների հետ:

Նշենք, որ նա այս ընտանիքում միակ երկարակյացը չէ՝ Յունիսի հարազատ եղբայրն արդեն 101 տարեկան է դարձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել