• Latest news

Գիտնականները հայտնաբերել են գեն, որի բացակայությունը մեծացնում է շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի ռիսկը

19 հունվարի, 2018  23:47

HSD17B4 գենի տարբերակներից մեկը չունեցող տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում շագանակագեղձի՝ բուժման նկատմամբ կայուն քաղցկեղով: Նման եզրակացության են եկել Քլիվլենդի կլինիկայի գիտնականները: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ HSD17B4 գենը կոդավորում են այն ֆերմենտները, որոնք ապաակտիվացնում են անդրոգենները (տղամարդու սեռական հորմոններ):

Անդրոգենները անհրաժեշտ են շագանակագեղձի ուռուցքի զարգացման համար, ուստի դրանց ապաակտիվացումը պետք է կանխի քաղցկեղի առաջացումը: Սակայն HSD17B4-ի հետ կապված ֆերմենտները շատ են նաեւ շագանակագեղձի շիճուկների քաղցկեղի ուշ փուլերում: Շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար հաճախ օգտագործվում է հակաանդրոգենային թերապիան (բջիջները զրկում են անդրոգեններից): Սակայն բուժումը հաճախ կորցնում է իր արդյունավետությունը, եւ քաղցկեղը կայուն է դառնում:

Հետազոտողները գնահատել են HSD17B4-ի ազդեցության մակարդակը շագանակագեղձի քաղցկեղ ունեցող բուժված մարդկանց, շագանակագեղձի՝ բուժման նկատմամբ կայուն քաղցկեղով հիվանդների, ինչպես նաեւ շագանակագեղձի քաղցկեղ չունեցող մարդկանց հյուսվածքների նմուշներում: Գենի ազդեցության մակարդակը մոտավորապես նույնն է եղել քաղցկեղը բուժած կամավորների եւ շագանակագեղձի քաղցկեղ չունեցող մասնակիցների մոտ: Իսկ շագանակագեղձի՝ բուժման նկատմամբ կայուն քաղցկեղով հիվանդների մոտ այս գենը նվազած է եղել:

Հետազոտողներն եզրակացության են հանգել, որ HSD17B4 գենի ներկայությունը կարող է կանխել քաղցկեղի առաջընթացը: Մասնավորապես, քաղցկեղներին խանգարում է աճել այս գենի կողմից կոդավորվող ֆերմենտի հատուկ իզոֆորման (իզոֆորմա 2): Իզոֆորմաները միեւնույն ֆերմենտի տարբեր ձեւերն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել