• Latest news

Ե՞րբ ու ինչով են ռուսաստանցիները բուժում «մրսածությունը» ՝ ըստ «Յանդեքսի» տվյալների

20 հունվարի, 2018  11:53

«Յանդեքս» որոնման ծառայությունը պարզել է, թե ռուսաստանցիները երբ են հիմնականում հիվանդանում մրսածությամբ ու ինչպես են բուժում այն։ Ծառայությունը ուսումնասիրել է «գրիպ», «ՍՇՎԻ», «հարբուխ», «հազ», «մրսածություն» բանալի բառերով նաեւ են մրսածության ու դրանց ախտանիշների դեմ պայքարի համար դեղամիջոցների անվանումներով հարցումները։

Ուսումնասիրելով վերջին 3․5 տարվա որոնումները՝ ծառայությունը պարզել է, որ տարեկան երկու անգամ երկրում «մրսածության ամենուժեղ ալիքներն» են գրանցվում։ Այդ ժամանակահատվածում ռուսաստանցիները մոտ 108 մլն անգամ որոնել են մրսածության մասին տեղեկություններ ու մոտ 401 մլն անգամ՝ համապատասխան դեղամիջոցների մասին։ Ընդ որում մրսածություն ասելով՝ որոնողները հիմնականում նկատի ունեն թե վիրուսային, թե բակտերիալ ինֆեկցիաները, դրա համար էլ հիմանկանում հարցումները վերաբերում են հակավիրուսային դեղամիջոցներին ու հակաբիոտիկներին, նաեւ հիվանդության պատճառի վրա ազդող ու ախտանշանները վերացնող դեղամիջոցներին։

Ըստ որոնումների քանակի՝ առաջատար դեղամիջոցներն են եղել ամոքսիկլավը, պարացետամոլը ու միրամիստինը։ Տարվա ընթացքում շատ որոնված են նաեւ ջերմիջեցնող ու ցավազրկող դեղամիջոցները։ Պարացետամոլից բացի օգտատերերը շատ են հետաքրքրվում նուրոֆենով, իբուպրոֆենով, ասպիրինով։ Դրանց նկատմամբ հետաքրքրությունն ավեի մեծ է ամռանը։ Հակաբիոտիկներից տարածված են սումամեդն ու ֆլեմոկսինը։ Դրանց մասին հարցումների քանակը ավելանում է ձմռանը։ Կայուն է բարձր հետաքրքրությունը տարբեր հակավիրուսային դեղամիջոցների ՝ կագոցելի ու վիֆերոնի հանդեպ։ Աշնանը շատ պահանջված են հազի դեմ լազոլվան ու ԱՑՑ դեղամիջոցները, հայտնում է Յանդեքսը։ Օգտատերերի միայն փոքր տոկոսն է համացանցում որոնում «բուժում տան պայմաններում» կամ «բուժում ժողովրդական միջոցներով»։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է