• Latest news

«Տաք յոգան» անոթների համար ավելի օգտակար չէ, քան սովորականը

20 հունվարի, 2018  23:31

Յոգայի պարապմունքների ժամանակ ջերմաստիճանի բարձրացումը պարտադիր չէ սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավման համար։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնք առաջին անգամ են ուսումնասիրել «տաք յոգայի» (Բիքրամ-յոգա) արդյունավետությունը։ Այս մասին ասվում է Experimental Physiology ամսագրում հրապարակված հոդվածում։

Բիքրամ յոգան, որը հայտնի է նաեւ որպես «տաք յոգա», յոգայի տարատեսակներից է։ Դրա առանձնահատկությունն այն է, որ պարապմունքներն անցնում են այնպիսի սենյակում, որտեղ օդի ջերմաստիճանը արհեստականորեն բարձրացվում է մինչեւ 35-42 աստիճան, իսկ խոնավությունը՝ մինչեւ 40 աստիճան։ Համարվում է, որ յոգայի վարժությունները ավելի դրական են ազդում հնդկական կլիմային առավելապես մոտ ջերմային պայմաններում։ Սովորական յոգայի համեմատ՝ բիքրամ յոգայի առավելությունը առայսօր չէր ուսումնասիրվել։

Իրենց նոր աշխատությունում գիտնականները՝ Տեխասի համալսարանի Հիրոֆումի Տանակիի ղեկավարությամբ, ստուգել են բարձր ջերմային պայմաններում յոգայի դերը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցում։

Այդ նպատակով նրանք հետազոտության 52 առողջ մասնակիցներին երեք խմբերի են բաժանել՝ 19 մարդ զբաղվել է բիքրամ յոգայով, 14 մարդ՝ սովորական յոգայով՝ սենյակային ջերմաստիճանում , իսկ մնացածը՝ հսկիչ խմբում են եղել։ Մեկուկես ժամ տեւողությամբ պարապմունքները շարունակվել են 12 շաբաթ՝ շաբաթական երեք անգամ։ Փորձի սկզբում ու վերջում գիտնականները չափել են մասնակիցների ճարպային հյուսվածքի ծավալը, նաեւ ստուգել են նրանց արյունատար անոթների տոնուսը։

Պարզվել է, որ փորձի այն մասնակիցները, որոնք բիքրամ յոգա էին պարապում, փորձի ավերտից հետո ավելի քիչ ճարպային հյուսվածք ունեին, քան սովորական յոգա պարապողները ու հսկիչ խմբի մասնակիցները։ Սակայն թե բարձր ջերմաստիճանում, թե սենյակային ջերմաստիճանում յոգայի արապմունքները նույնատեսակ արդյունավետ էին արյունատար անոթների տոնուսի բարելավման համար։ 

Այսպիսով, հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար յոգայի օգտակարությունը կախված չէ սենյակի ջերմաստիճանից։ Սա հատկապես կարեւոր է տարեց մարդկանց համար, որոնց համար ցանկալի չէ բարձր ջերմաստիճանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է