• Latest news

Գիտնականները խոտի տենդի դեմ նոր պատվաստանյութ են մշակում

20 հունվարի, 2018  18:58

Վիեննայի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ երեք տարվա ընթացքում կթողարկեն արդյունավետ դեղամիջոց՝ խոտի տենդի ու ծաղկափոշու հանդեպ ալերգիայի դեմ։

Telegraph-ի փոխանցմամբ, մարդկանց վրա փորձարկումները շատ հաջող արդյունք են գրանցել։ Նոր դեղամիջոցի հիմքում պեպտիդներ են, որոնք արտազատվում են խոտերի ծաղկափոշուց ու այնպես են մոդիֆիկացվում, որպեսզի չկապվեն իմունային արձագանք առաջացնող հակամարմինների հետ։

Այդ ձեւով օրգանիզմին սովորեցնում են ծաղկափոշու մասնիկներն ընկալել որպես անվտանգ։ 180 հիվանդների մասնակցությամբ կլինիկական փորձարկումների ընթացքում ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի դեմ պատվաստումը մոտ 25 տոկոսով նվազեցրել է ախտանշանները երկու տարվա ընթացքում։ Որոշ հիվանդների մոտ այդ ցուցանիշտ հասել է մինչեւ 60 տոկոսի։ Հետազոտողները ենթադրում են, որ ամենամյա պատվաստումները ամբողջովին կբուժեն խոտի տենդի ախտանշաններից։ Առավել արդյունավետ է համարվելու հետեւյալ ժամանակացույցը՝ հինգ ներարկում ծաղկունքի ժամանակաշրջանից առաջ՝ թերապիայի առաջին տարում, ու մեկական ներարկում՝ հետագա տարիներին։

Պատվաստանյութը (որը հեղինակները նախընտրում են դեղամիջոց անվանել) կարելի է մոդիֆիկացնել՝ տարբեր ծաղկափոշիների ու նույնիսկ կատվի մորթու հանդեպ ալերգիայի ախտանշանների դեմ պայքարի համար։ Հետազոտողները նաեւ մտադիր են ստեղծել պատվաստանյութի կանխարգելիչ տարբերակը, որը թույլ կտա հիվանդության ախտանշանները կանխարգելել մինչեւ դրանց դրսեւորումը։ Հետազոտությունների երկրորդ փուլը 2019-ին է սկսվելու, իսկ 2021-ին դեղամիջոցը պետք է շուկա դուրս գա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է