• Latest news

Աֆրիկացի որսորդների նիզակների թույնը օգտագործվելու է որպես հակաբեղմնավորիչ

20 հունվարի, 2018  17:42

Ուաբաին նյութը, որը աֆրիկացի որսորդները քսում են նիզակների ծայրերի վրա, կարող է հիմք դառնալ տղամարդկանց դեղամիջոցային հակաբեղմնավորիչների համար, հայտնում են Կանզասի ու Մինեսոթայի համալսարանների գիտնականները, գրում է Science Alert-ը։

Ուաբաինը հանդիպում է Արեւելյան Աֆրիկայում ու Եմենում աճող բույսի արմատներում, ցողուններում ու տերեւներում։ Համարվում է, որ դրա թունավոր հատկությունները եթովպացի որսորդներին հայտնի էին դեռ երկու հազար տարի առաջ՝ ուաբաինը կանգնեցնում էր վիրավոր կենդանիների սրտի աշխատանքը։ 

18-րդ դարում բացահայտվել է այդ նյութի բուժական հատկությունը՝ ուրբաինի փոքր չափաբաժինները օգտագործվում էին հիպոտենզիայի ու առիթմիայի բուժման համար։ 2014-ին գիտնականները պարզել են, որ այդ թույնը առաջացնում է աստենոզոոսպերմիա, որի դեպքում նվազում է սերմնահեղուկի ակտիվությունը ու արգելափակվում բեղմնավորման հնարավորությունը։ 

Այն ժամանակ նյութը շատ վտանգավոր էին համարել որպես հակաբեղմնավորիչ գործածելու համար, սրտի աշխատանքի վրա դրա ուժեղ ազդեցության պատճառով։ 

Նոր հետազոտության արդյունքներով՝ ամերիկացի քիմիկոսները վստահեցնում են, որ իրենց հաջողվել է թույնը այն ձեւով մոդիֆիկացնել, որ այն դադարի ներգործել սրտանոթային համակարգի վրա։ Այդ նպատակով գիտնականները ուաբաինի մոլեկուլից հանել են շաքարների խումբը ու դրա լակտոնային խումբը փոխարինել են տրաիզոլայիով։ Ստացված մոդիֆիկացիան նվազեցնում է սերմնահեղուկի շարժունակությունը ու հանգեցնում ժամանակավոր անպտղության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է