• Latest news

Ո՞ր մթերքներն են մեծացնում աղիների քաղցկեղի հավանականությունը

21 հունվարի, 2018  12:15

Սնունդի որոշ տեսակների հետեւանքով առաջացող աղիների բորբոքումը, հնարավոր է, կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հավանականության կարեւորագույն գործոնն է, պնդում են Harvard of Public Health-ի գիտնականները: Նրանց կարծիքով՝ մեծ քանակությամբ կարմիր միս, սպիտակ հաց եւ քաղցր ըմպելիքներ պարունակող սննդակարգը կարող է զգալիորեն մեծացնել բորբոքային պրոցեսների զարգացման հավանականությունը, հետեւաբար՝ նաեւ աղիների քաղցկեղի հավանականությունը:

Այս ենթադրությունը ստուգելու համար գիտնականները՝ հետազոտության հեղինակ, Հարվարդի հասարակական առողջության դպրոցի պրոֆեսոր Էդվարդ Ջովանուչիի ղեկավարությամբ, ավելի քան 121 հազար մարդու տվյալներ են հավաքել՝ օգտագործելով ամերիկյան երկու ծավալուն հետազոտությունների արդյունքները, որոնց ընթացքում 25 տարի հետեւել են մարդկանց առողջության վրա տարբեր գործոնների հանրագումարի պոտենցիալ ազդեցությանը:

Հետազոտության մասնակիցները յուրաքանչյուր 4 տարին մեկ սնունդի վերաբերյալ հարցաշար են լրացրել: Այս տվյալները գիտնականներին օգնել են կապ հայտնաբերել սնունդի եւ կոլորեկտալ քաղցկեղի միջեւ: Դիտարկման ընթացքում հայտնաբերվել է կոլորեկտալ քաղցկեղի 2 699 դեպք: Գիտնականները համեմատել են հետազոտության հիվանդացած մասնակիցների նախընտրած մթերքները այն մարդկանց սննդակարգի հետ, որոնց մոտ հաստ կամ ուղիղ աղիի քաղցկեղ չի եղել:

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցները, որոնք օգտագործել են ամենից «ուռուցքածին» մթերքները, 37 տոկոսով ավելի հաճախ են հիվանդացել հաստ աղիի քաղցկեղով եւ 70 տոկոսով ավելի հաճախ՝ ուղիղ աղիի քաղցկեղով՝ նրանց համեմատությամբ, ովքեր առողջ սննդակարգի են հետեւել:

Գիտնականները եզրակացրել են, որ ամենավտանգավոր մթերքներին թվի պետք է դասել տապակած միսը, կարմիր միսը, բարձր տեսակի ալյուրը («էքստրա») եւ քաղցր ըմպելիքները: Հետազոտողները «վտանգավոր» մթերքների մեջ են ընդգրկել նաեւ ալկոհոլը:

Գիտնականների խոսքով՝ այս բոլոր մթերքները կապված են աղիների բորբոքման առաջացման ամենամեծ հավանականության հետ: Գիտնականները կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազագույն դարձնող առողջ մթերքներին են դասում կանաչ տերեւավոր բանջարեղենը, մուգ դեղին բանջարեղենը, ամբողջահատիկ մթերքները, սուրճը եւ առանց շաքարի հավելման մրգահյութը: Սուրճի օգտագործումը, որն ինքնին բորբոքումը նվազեցնող ըմպելիք է, կարող է ցանկից հանվել մեծ քանակությամբ շաքար ավելացնելու դեպքում, հավելել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է