• Latest news

Կինը ծննդաբերել է ինքնաթիռում՝ 10 000 մետր բարձրության վրա (ֆոտո)

20 հունվարի, 2018  14:50

Փարիզից Նյու Յորք թռիչքի ժամանակ 41-ամյա  Թոյին Օգանդիփի մոտ սկսել են ծննդաբերական ցավերը՝ բժիշկների նախատեսած ժամանակից  մեկ շաբաթ շուտ:

Նյու Յորք հասնելուն դեռ 4 ժամ կար, ավելի վաղ վայրէջք կատարելն անհնար էր եւ կինը ծննդաբերել է ինքնաթիռում՝  ծովի մակարդակից 10 000 մ բարձրության վրա:

Նրան օգնել է 27-ամյա Սիջ Հեմալը՝ Cleveland Clinic’s Glickman Urological and Kidney Institute օրդինատորը, որը վերադառնում էր Փարիզում կայացած ընկերոջ հարսանքից։

«Ես հոգնած էի, ցանկանում էի խմել եւ քնել։ Բայց դատելով պատահածից՝  լավ էր, որ չխմեցի»,-հիշում է Հեմալը։

Սկզբում կնոջ մոտ ցավերը կրկնվել են  ամեն 10 րոպեն մեկ: Սիջ Համալը եւ ինքնաթիռում գտնվող մանկաբույժ Սյուզան Շեպերդը կնոջը տեղափոխել են առաջին կարգի սալոն, որտեղ ավելի քիչ  ուղեւորներ էին, եւ որոշ ժամանակ  դիտարկել են  նրա վիճակը` օգտագործելով անձնակազմի  մոտ եղած  արյան ճնշման եւ սրտի կծկումների հաճախականության չափման սարքերը: Ինքնաթիռի  բորտուղեկցորդները զբաղեցրել էին կնոջ 4-ամյա աղջկան:

Թոյինի ցավերը հաճախակիացել են եւ բժիշկները հասկացել են, որ մինչեւ Նյու Յորք նա չի սպասի՝ կծննդաբերի հենց ինքնաթիռում:

Հեմալը ապագա ուրոլոգ է, սակայն համալսարանական ուսումնառության ընթացքում նա 7 ծնունդ էր ընդունել՝ ճիշտ է ոչ  ինքնաթիռի հատակին:

«Մեզ միշտ սովորեցրել են հանգստություն պահպանել եւ սթափ դատել արտակարգ իրավիճակներում: Ես սկսեցի մտածել, եթե մի բան այնպես չընթանա, ինչ պետք է անեմ այդ պարագայում»,-պատմել է Հեմալը:

30 րոպե հետո ծնվել է տղա, որին մայրը Ջեյք է անվանել:

Նրա խոսքով՝ ծննդաբերության ժամանակ կինը խուճապի չի մատնվել, քանի որ օգնության եկած երկու բժիշկները գործում էին հանգիստ եւ պրոֆեսիոնալ, եւ նա իրեն ապահով ձեռքերում էր զգացել:

«Նրանք արեցին այն ամենը, ինչ կաներ բժիշկը կամ բուժքույրը, եթե հիվանդանոցում ծննդաբերեի: Նույնիսկ ավելի լավ, եթե ինձ հարցնեք»,-նշել է Թոյինը։

Երբ երեխան ծնվեց, Հեմալը հեռացրեց ընկերքը, կապեց երեխայի պորտալարը վիրաբուժական սեղմանով եւ կոշիկի քուղով, ապա կտրեց լարը մկրատով:

Մանկաբույժը զննել է նորածնին եւ համոզվել, որ նա լիովին առողջ է:

Նյու Յորք ժամանելուց հետո մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց, բայց շատ արագ դուրս են գրվել, քանի որ երկուսն էլ առողջ են եղել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է