• Latest news

Գրիպի տարածման համար հիվանդին բավական է միայն շնչել

20 հունվարի, 2018  20:16

Գրիպի վիրուսը կարող է տարածվել օդակաթիլային ճանապարհով, անգամ եթե հիվանդն ուղղակի շնչում է, այլ ոչ փռշտում կամ հազում, նշում են Մերիլենդի համալսարանի բժիշկները:

Գիտնականներին հաջողվել է վիրուսային ՌՆԹ հայտնաբերել հիվանդների արտաշնչած օդի փորձանմուշների գրեթե կեսում, որոնք ընդ որում ոչ հազացել են, ոչ փռշտացել:

Գրիպի վիրուսը սովորաբար տարածվում է օդակաթիլային ճանապարհով. առողջ մարդու լորձաթաղանթի վրա ուղիղ ճանապարհով, երբ հիվանդը փռշտում կամ հազում է, աերոզոլի կամ մեծ կաթիլների միջոցով, որոնք առաջանում են օդում փռշտալու կամ հազալու ժամանակ եւ պարունակում են վիբրիոն (վիրուսային մասնիկներ), հիվանդի արտաթորությունների հետ ուղիղ շփման դեպքում:

Մերիլենդի համալսարանից հետազոտության հեղինակները Դոնալդ Միլթոնի (Donald Milton) ղեկավարությամբ  2012-ի դեկտեմբերից մինչեւ 2013-ի մարտ 19-ից 22 տարեկան սուր շնչառական վարակի նախանշաններով հիվանդ 355 կամավորների սքրինինգ են արել:

Հետազոտության մասնակիցների կեսը տղամարդիկ են եղել, կեսը՝ կանայք: Նրանցից 142-ի մոտ գրիպ են հայտնաբերել, իսկ մյուսները (առողջները) չեն մասնակցել փորձին: Յուրաքանչյուր  մասնակցի քթըմպանից փորձանմուշ են վերցրել, իսկ 4-րդ օրը՝ հիվանդության նախանշանների հայտնվելուց հետո, արտաշնչած օդի փորձանմուշներն են վերցրել: Մարդուն 30 րոպեով նստեցրել են բիոաերոզոլներ հավաքող սարքի փողի մոտ եւ խնդրել են նորմալ շնչել եւ պարբերաբար այբուբենը կրկնել: Ընդ որում նա կարող էր հազալ եւ փռշտալ անհրաժեշտության դեպքում:

30 րոպեի ընթացքում սարքում հավաքվել են խոշոր(5 միկրոմետրից մեծ տրամագծով) եւ մանր(5 միկրոմետրից փոքր եւ 50 նանոմետրից մեծ տրամագծով) արտաշնչած աերոզոլի կաթիլներ:

Ընդհանուր առմամբ գիտնականները քթըմպանից եւ շնչառությունից 218-ական փորձանմուշ են հավաքել: Այնուհետ փորձագետները վերլուծել են քթըմպանի փորձանմուշները եւ աերոզոլի տարբեր զտամասերը վիրուսային ՌՆԹ-ի առկայություը ստուգելու համար:

Ինչպես նաեւ հիվանդների արտաթորություններում կենսունակ վիրուսների առկայությունը ցույց տալու համար, հեղինակները շան երիկամների մոդելային բջիջներում վիրուսային կուլտուրաներ են աճեցրել:

Պազրվել է, որ վիրուսային ՌՆԹ-ն պարունակվել է վերին շնչուղիների փորձանմուշների 97 տոկոսում, աերոզոլի «բարակ» զտամասի (մանր կաթիլներով) փորձանմուշների 76 տոկոսում եւ «կոպիտ» զտամասի փորձանմուշների 40 տոկոսում:

Կենսունակ վիրուսները հայտնաբերվել են քթըմպանի փորձանմուշների 89 տոկոսում եւ աերոզոլի մանր կաթիլներով փորձանմուշների 39 տոկոսում:

Հոդվածում մասնագետները նշում են, որ վիբրիոնները հայտնաբերել են մարդկանց շնչառության փորձանմուշների կեսում, որոնք փորձի ժամանակ  չեն հազացել կամ փռշտացել:

Ակնհայտ է, որ արտաշնչելու ժամանակ կաթիլներն առաջացել են ոչ թե փռշատոլու կամ հազի, այլ մեխանիզմի օգնությամբ: Հետազոտության հեղինակները ենթադրել են, թոքերում մանր կաթիլները առաջանում են բրոնխիոլների լայնացման եւ նեղացման  դեպքում եւ արտաշնչելու ժամանակ դուրս են գալիս:  Ինչպես ցույց է տրվել, դրանք առաջանում են նորմալ շնչառության ժամանակ, հավանաբար վարակի դեպքում գործում է նույն մեխանիզմը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է