• Latest news

Կցանկանայի, որ պոլիկլինիկաները վերականգնեին իրենց նախկին կարգավիճակը․ մասնագետ

20 հունվարի, 2018  21:52

NEWS.am Medicine-ի թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ պատմել այս տարի Ամանորյա գիշերվա հերթապահության մասին, «Արաբկիր» մանկական հիվանդանոցի մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը վստահեցրել է, որ ամեն ինչ եղել է ինչպես միշտ, հիվանդանոցային առօրյայից դուրս ոչինչ չի եղել։

2018 թվականի հունվարը Հայաստանում ինչպես միշտ սկսվել է սուր շնչառական վարակների (ՍՇՎ) սրմամբ, եւ շատ ծնողներ ստիպված էին Ամանորի առաջին օրերն երեխաների հետ անցկացնել հիվանդանոցում: «Արաբկիր» բժշկական կենտրոնում, ինչպես որոշ ծնողներ պատմեցին, բուժանձնակազմն աշխատել է կազմակերպված եւ օպերատիվ: Ամանորի առաջին օրն այստեղ ընդունվել է շուրջ 120 երեխա:

«Արաբկիր» ԲԿ-ի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը նույնպես հակված չէ ամանորյա տոներին աշխատելու մեջ ինչ-որ արտակարգ բան տեսնել:

«Ամանորի գիշերը հիվանդանոցներում հերթապահող բժիշկներն աշխատել են այնպես, ինչպես մյուս բոլոր օրերին, կամ նույնիսկ սովորականից ավելի շատ, քանի որ Ամանորը նշվում է ձմռանը, երբ գրիպը եւ սուր շնչառական վիրուսներն ակտիվանում են, եւ պացիենտները, որպես կանոն, ավելի շատ են լինում, քան սովորական օրերին»,-ընդգծել է նա:

Նրան, որպես մանկական հիվանդանոցի ղեկավար, այլ հարց է հուզում՝ ինչու՞ է բնակչությունը անմիջապես հիվանդանոց դիմում՝ շրջանցելով առաջնային օղակը: Ի վերջո, մարդիկ հիվանդանոցների վրա ավելորդ բեռ են ստեղծում, ինչպես նաեւ երեխաներին եւս ինչ-որ մեկից վարակվելու վտանգի առաջ կանգնեցնում:

«Մեզ դիմած երեխաներից  մի մասն ամբուլատոր օգնության կարիք ուներ: Իդեալական կլիներ, եթե ծնողները երեխաներին տանեին պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց: Ընտանեկան բժիշկը կամ թերապեւտը պոլիկլինիկայում կգնահատեր երեխայի վիճակը եւ եթե անհրաժեշտ լիներ՝ կուղարկեր նրան հիվանդանոց»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ եթե սովորական մրսածությունից գանգատվող  երեխան հայտնվում է հիվանդանոցում, նա կարող է, օրինակ, միջանցքներում  բախվել  ինչ-որ վիրուսային հիվանդությամբ այնտեղ հայտնված երեխայի եւ վարակվել՝ մրսածությանը ավելացնելով նաեւ վարակը։

Մասնագետը նաեւ նշել է, որ Ամանորյա տոների ընթացքում բավական լուրջ վիճակում գտնվող  երեխաների էլ են բերել հիվանդանոց` կապված գրիպի եւ ՍՇՎ բարդացումների հետ: Ըստ նրա, այս երեխաներին բժշկի մոտ պետք էր տանել ավելի շուտ, ոչ թե սպասել երեխայի վիճակի վատթարացմանը, որ Ամանորի գիշերը նրան տեղափոխեին հիվանդանոց։

«Վերջերս պոլիկլինիկաներին դիմելու դեպքերը նկատելիորեն կրճատվել են, թեեւ  նախկինում  այդ օղակը կարեւոր դեր էր խաղում: Ես կցանկանայի, որ պոլիկլինիկաները վերականգնեին իրենց նախկին կարգավիճակը»,-նշել է Նինա Առիկյանցը:

Ամանորյա տոների ընթացքում երեւանյան հիվանդանոցներ են ընդունվել մեծ թվով երեխաներ գրիպով եւ ՍՇՎ-ով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է