• Latest news

Ցողունային բջիջները կարող են պլաստիկ վիրաբուժության մեջ հեղափոխություն իրականացնել

23 հունվարի, 2018  10:51

Այսօր սովորական դարձած կրծքի, հետույքի եւ նույնիսկ առնանդամի մեծացման պլաստիկ վիրահատությունները անցյալ են մղվում. StemProtect ընկերության բժիշկները համոզված են, որ պլաստիկ վիրաբուժության ապագան ցողունային բջիջներն են, որոնք բժշկության մեջ շուտով իսկական հեղափոխություն կկատարեն:

Մասնագետները կարծում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հիվանդի ճարպային բջիջները (հավաքվում են փորի շրջանից) եւ ցողունային բջիջներն արդյունավետորեն օգտագործել մարմնի ձեւը փոփոխելու համար: Սա պետք է կրճատի կողմնակի էֆեկտների ռիսկերը, նվազեցնի այն հավանականությունը, որ փոխպատվաստված ճարպը արյան հոսք կընկնի, որ իմպլանտը կհոսի, վարակում կառաջանա:

Ազդեցության սխեման այսպիսին է՝ ճարպային բջիջները հավաքվում են լիպոսակցիայի ընթացքում: Հավաքած բջիջների կեսից ցեղունային բջիջներ են ստանում եւ ավելացնում մնացյալ ճարպայինին: Եվ այս խառնուրդն արդեն ներարկվում է խնդիր ունեցող տեղը:

Փորձագետների խոսքով՝ ստացվում է առավելագույնս բնական արտաքին տեսք: Ինչ վերաբերում է անվտանգությանը, չկա ոչինչ ավելի անվտանգ, քան հենց հիվանդի հյուսվածքներն ու բջիջները: Անջատվելու հավանականությունը բացառված է: Ցողունային բջիջներն ինքնուրույն կարող են դառնալ նոր սերնդի ֆիլերներ (ձեւի կոսմետիկ փոփոխության միջոցներ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է