• Latest news

Նոր ուղղակի ազդեցության հակակոագուլյանտներն ավելի հազվադեպ են արյունահոսություն առաջացնում

22 հունվարի, 2018  21:45

Որոշ հիվամդությունների դեպքում (օրինակ շողացող առիթմիայի) հիվանդներին անհրաժեշտ է լինում երիկար ժամանակ հակակոագուլյանտներ ընդունել՝ դեղամիջոց, որը ճնշում է արյան մակարդվող համակարգի ակտիվությունը եւ խոչընսոտում է թրոմբների աաջացումը:

University of Aberdeen-ի պրոֆեսոր Մայքլ Գրիվսը (Մեծ Բրիտանիա) NEWS.am Medicine-ին պատմել է ինչ նոր հակակոագուլյանտներ գոյություն ունեն եւ ինչ առվելություններ ունեն դրանք հների նկատմամբ:

Ինչպես բացատրել է մասնագետը՝ հակակոագուլյանտները, վարֆարինի նման, հաճախ կողմնակի ազդեցություններ են ունենում, հատկապես՝ արյունահոսություն:

Նման դեղամիջոցները շատ «քմահաճ են» եւ հիվանդը պարբերաբար (առնվազն 7-10 օրը մեկ) պետք է արյան անալիզ հանձնի, դեղամիջոցի ազդեցությունը գնահատելու համար. եթե չափաբաժինը բավար չլինի, հիվանդի մոտ կարող են թրոմբներ առաջանալ եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում՝ կաթված եւ ինֆարկտ, իսկ եթե չափաբաժինը շատ բարձր է, ապա հիվանդի մոտ վտանգավոր արյունահոսություն կարող է լինել:

Վերջին տարիներին, սակայն, աշխարհի շատ կլինիկաներում սկսել են ավելի ակտիվ օգտագործել նոր դեղամիջոցներ` ուղղակի ազդեցության հակակոագուլյանտներ, որոնք ավելի քիչ են կողմնակի ազդեցություններ եւ արյունահոսություն առաջացնում:

Մասնագետը նշել է, որ վարֆարինի պես դեղերը կոչվում են ոչ ուղղակի ազդեցության միջոցներ, քանի որ դրանք պետք է նյութափոխանակությանը մասնկացեն, որպեսզի կարողանան ազդել: Իսկ նոր դեղամիջոցները, դրանց համեմատ, կարողանում են կոագուլյացիայի՝ արյան մակարդելիության մեխանիզմի վրա ուղղակի ազդեցություն ունենալ:

«Իհարկե, դրանք նույնպես կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ, դրանք նույնպես կարող են արյունահոսություններ աջառացնել, բայց դա հազվադեպ է լինում, քան ոչ ուղղակի դեղերի դեպքում: Հնարավոր է՝ դա կապված է նրանց ազդեցության ուղիղ մեխանիզմի հետ: Կարեւոր է նաեւ այն, որ մարդկանց համար նոր դեղի ճիշտ չափաբաժինը որոշելը բավական հեշտ է»:

Նա հավելել է, որ ուղղակի ազդեցության  հակակոագուլյանտըները ավելի թանկ արժեն, քան ոչ ուղղակի ազդեցության դեղերը, սակայն պետք է հաշվի առնել նաեւ, որ առաջին դեպքում հիվանդի «մենեջմենթն» ավելի հեշտ է, քան երկրորդ պարագայում (հիվանդը ստիպված չի լինում ամիսը մի քանի անգամ անալիզ հանձնել, ինչը կրճատում է նրա բուժման ծախսերը):

Մայքլ Գրիվսը նաեւ նշել է, որ իր հայրենիք Մեծ Բրիտանիայում ուղղակի ազդեցության  հակակոագուլյանտները արդեն ակտիվորեն օգտագործվում են բժկական պրակտիկայում, իսկ Եվրոպայի մյուս երկրներում ավելի ակտիվ են օգտագործվում: Այսպես, Իտալիայում, օրինակ՝ բժիշկների նշանակած հակակոագուլյանտների գրեթե կեսը ուղղակի ազդեցության  դեղամիջոցներ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել