• Latest news

Տղամարդն ավելի քան 50 կգ-ով նիհարել է հայր դառնալու համար (ֆոտո)

23 հունվարի, 2018  09:49

Բրիտանացին, որը 159 կգ էր կշռում, իր քաշի երրորդ մասով նիհարել է հայր դառնալու համար: Ինչպես հայտնում է Daily Star-ը, երեխա ունենալու 3 տարվա անհաջող փորձերից հետո Դեննի Բրաունը բժկի է դիմել, ով տղամարդուն բացատրել է, որ պատճառն, ամենայն հավանականությամբ, ճարպակալումն է: Բժիշկը պնդել է, որ Բրաունը նվազագույնը 32 կգ նիհարի: Միայն դրանից հետո զույգին թույլ կտան արհեստական բեղմնավորման միջամտություն անցնել:

Բրաունը միկրոավտոբուսի վարորդ էր, քիչ էր շարժվում եւ մշտապես ֆասթֆուդով էր սնվում: Տղամարդը սովորաբար նախաճաշին բեկոնից երկու ռուլետ էր ուտում, ճաշին՝ հավ KFC-ից եւ ռեստորանից չինական կերակուր՝ ընթրիքին: Պատվերի սպասելիս Բրաունը հաճախ 2 բաժակ գարեջուր էր խմում:

Տղամարդը պատանեկության տարիներին տառապել է երկբեւեռ խանգարմամբ եւ հաբերի հետեւանքով է գիրացել: Դրա հետ մեկտեղ նա շատ էր ուտում, որ տրամադրությունը բարձրացնի: Նրա գոտկատեղը կազմում էր 142 սմ:

Բրաունը որոշել է փոխել իր ապրելակերպը. նա հրաժարվել է ռեստորաններում ամեն օր 2 անգամ արագ սնունդ ուտելուց, կրճատել է ալկոհոլի օգտագործումը եւ սկսել շաբաթական 4 անգամ մարզադահլիճ այցելել: Երկու ամիս հետո նա 13 կգ նիհարել է, որից հետո նրան հաջողվել է բնական ճանապարհով երեխա բեղմնավորել: Սակայն Բրաունը սրանով չի բավարարվել եւ շարունակել է նիհարել: Արդյունքում՝ նա 57 կգ-ով նիհարել է:

«Որդուդ առաջին անգամ գրկումդ պահելը ոչ մի բանի հետ չհամեմատվող զգացում է, եւ ես գիտեի, որ հանուն այդ պահի արժեր ջանալ»,- նշել է Բրաունը: Նա իր հաջողությունը  համառությամբ է բացատրել եւ ընդգծել, որ իր օրինակին կարող է հետեւել ցանկացած մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել