• Latest news

Սաունան, այնուամենայնիվ, առողջության համար օգտակա՞ր է

23 հունվարի, 2018  16:58

Սաունայում նույնիսկ 30 րոպե անցկացնելը արյան ճնշումը նվազեցնում է եւ մեծացնում անոթների պատերի առաձգականությունը: Դրանից բացի, սաունան խթանում է սրտի կծկումների այնպիսի հաճախականությունը, ինչպիսին լինում է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում: Նոր հետազոտության շրջանակում այսպիսի եզրակացության են եկել Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները:

Նախորդ հետազոտությունները վկայում են, որ պարբերաբար սաունա հաճախող մարդիկ սիրտ-անոթային հիվանդություններին հազվադեպ են բախվում, իսկ դեմենցիայի զարգացման վտանգը նրանց մոտ 66 տոկոսով պակաս է:

Նոր հետազոտությանը մասնակցել է 40-ից մինչեւ 50 տարեկան 102 կամավոր, որոնք սրտային հիվանդություններ չեն ունեցել, սակայն նկատվել են վտանգի որոշ գործոններ, ինչպիսին են՝ արյան ճնշումը, խոլեստերինի կամ ճարպակալման բարձր մակարդակը: Փորձի յուրաքանչյուր մասնակից ավանդական ֆիննական ոճի առանձին սաունա է ունեցել, որը չոր տաքություն է ապահովում, որի ջերմաստիճանը գերազանցում է 160°F (71°C):

Շոգեբաղնիքից հետո հետազոտության բոլոր մասնակիցների արյան ճնշումը նվազել է, համենայնդեպս՝ 7 կետով, իսկ անոթներն ավելի առաձգական են դարձել: Դրանից բացի, սրտի կծկումների հաճախականությունը մինչ սաունա մտնելը անցել է վայրկյանում միջինը 65 զարկից եւ մինչեւ 81 զարկ՝ դրանից հետո, ինչը համապատասխանում է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների մակարդակին:

Սակայն գիտնականները պնդում են, որ բուժական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է սաունա հաճախել շաբաթական 3-ից մինչեւ 7 անգամ, իսկ սա կարող է դժվարություն ներկայացնել բոլոր նրանց համար, ովքեր տանը սեփական շոգեբաղնիք չունեն:

Բացառված չէ, որ սաունայում ճնշման նվազումը տեղի է ունենում քրտնարտադրության մեծացման շնորհիվ. սաունայի ազդեցությունը միզամուղին նման էֆեկտ է առաջացնում: Ճնշման նվազման արդյունքում նվազում է նաեւ սրտի վրա ծանրաբեռնվածությունը: Դրանից բացի, սաունան մարդկանց օգնում է թուլանալ:

Կարելի՞ է ամեն օր սաունա այցելել:

Որոշ դեպքերում սաունա ամենօրյա այցելությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ, պնդում են մասնագետները: Օդի բարձր ջեմաստիճանների նկատմամբ հատկապես զգույշ պետք է լինեն սրտային հիվանդությունների ախտորոշմամբ, օրինակ՝ սրտի անբավարարությամբ մարդիկ: Սաունա այցելություններին պետք է շատ զգույշ վերաբերվեն նաեւ կանոնավորապես հիպոտենզիվ դեղամիջոցներ ընդունող մարդիկ:

Սրանից բացի, բաղնիքներ եւ սաունաներ այցելելու համար հակացուցված են հետեւյալ հիվանդությունները եւ վիճակները.

  • սրտի սուր կաթված;
  • հիպերտոնիայի III փուլ;
  • սիրտ-անոթային համակարգի սուր բորբոքումներ;
  • սուր թրոմբոֆլեբիտ, որն ուղեկցվում է երակային անբավարարությամբ;
  • ընդհանուր աթերոսկլերոզ, որ նկատվում է օրգանների վնասումներով;
  • կտրուկ նիհարել;
  • ոտքերի իշեմիկ պաթոլոգիա;
  • արյունահոսության հակվածություն;
  • սրտի որոշ հիվանդություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել