• Latest news

Տղան մահացել է բասկետբոլի գնդակի չափի ուռուցքը դեմքից հեռացնելուց հետո

23 հունվարի, 2018  14:20

ԱՄՆ-ում 14-ամյա տղան մահացել է բարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո, որն ամբողջությամբ փակել էր նրա դեմքը:

Էմանուել Զեյեսը, որը վաղ մանկությունից տառապել է ոսկրային հյուսվածքի զարգացման խանգարմամբ, իր ընտանիքի հետ ԱՄՆ է եկել Կուբայից, որ վիրաբույժի նշտարի տակ պառկի:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մայամիի համալսարանի բերանի եւ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժիշկ  Ռոբերտ Մարքսը, ի տարբերություն իր կուբացի գործընկերների, համաձայնվել է վիրահատությունը կատարել: Բարդ, 14 ժամ տեւած միջամտությունը նշանակվել է 2018 թվականի հունվարին:

Ինչպես հայտնում է the Miami Herald պարբերականը, վիրահատությունը հաջող է անցել, սակայն մի քանի օր հետո Էմանուելի վիճակը սկսել է վատանալ՝ կապված երիկամների եւ թոքերի բարդությունների հետ: Հունվարի 19-ին տղան մահացել է:

Զեյեսի ընտանիքը երեխայի աճյունը նվիրաբերել է գիտությանը, որպեսզի ավելի շատ բան իմանան պոլիոստատիկ ֆիբրոզային դիսպլազիայի մասին, որը երեխային «ահաբեկության» է ենթարկել վերջին 2 տարիներին:

Facebook-ի Emanuel el Josue de este tiempo – Emanuel the Joshua of Our Time կոչվող էջում, որը ստեղծվել էր վիրահատության համար դրամահավաքի նպատակով, կարելի է տեսնել ցավակցական ավելի քան 200 մեկնաբանություն:

«Մենք իսկապես հավատում ենք եւ չենք կասկածում, որ Էմանուելը լիովին բուժվել է, եւ որ հիմա նա հոյակապ, քնքուշ դեմք ունի եւ  ոտքեր, որոնք գործում են, եւ որ նա վազում է, ցատկում եւ երկնքում հրաշալի ժամանակ է անցկացնում»,- խմբում գրել է միսիոներ Ջեյնի Էստրադան, որն ամբողջ ժամանակ Զեյես ընտանիքին սատարել է ու օգնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է