• Latest news

Չամուսնացած մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը բարձր է

24 հունվարի, 2018  12:06

Սրտի անբավարարությամբ հիվանդների շրջանում, որոնք ամուսնացած չեն, վաղաժամ մահվան հավանականությունը զգալիորեն բարձր է, պարզվել է հետազոտությամբ, որը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում:

Առողջության համար միայնակությունն ընդհանրապես վտանգավոր է, վերջերս ասել էին գիտնականները: Սակայն մինչեւ հիմա հավաստի կերպով չէր գնահատվել սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան եւ հիվանդի ընտանեկան վիճակի միջեւ փոխադարձ կապը:

Նոր հետազոտությանը մասնակցել է ավելի քան 6 հազար մարդ (մասնակիցների միջին տարիքը 63 տարեկանն էր, նրանց 23 տոկոսը սեւամորթ էր), որոնք սրտի կատետավորման են ենթարկվել կորոնար արտերիաների հիվանդությունների պատճառով: Պարզվել է, որ հիվանդության վատագույն ելք է դիտվել այն հիվանդների մոտ, որոնք ամուսնալուծված էին, այրիացել էին կամ երբեք ամուսնացած չէին եղել:

Հիվանդներին հետեւել են 3,7 տարի: Գիտնականները չամուսնացած հիվանդների մոտ հայտնաբերել են՝

  • ցանկացած պատճառով մահվան 24 տոկոսով բարձր հավանականություն;
  • սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան 45 տոկոսով բարձր հավանականություն;
  • սրտի տագնապի հետեւանքով մահվան 52 տոկոսով բարձր հավանականություն:

Մասնավորապես՝ սրտի տագնապի հետեւանքով մահվան հավանականությունն ավելի բարձր է եղել՝

  • 40 տոկոսով նրանց համար, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել;
  • 41 տոկոսով նրանց համար, ովքեր ամուսնալուծված էին կամ միասին չէին ապրում;
  • 71 տոկոսով նրանց համար, ովքեր այրիացել էին:

Այս հետազոտության ընթացքում գրանցվել է մահվան 1085 դեպք: Սրտի փականի  ծանր վնասվածքով, անեմիայով, սրտի բնածին արատով, քաղցկեղով կամ ակտիվ բորբոքային հիվանդությամբ հիվանդներին այս հետազոտությունից բացառել են: Անբարենպաստ ելքերի հայտնաբերման համար օգտագործվել են հիվանդների բժշկական քարտերը:

«Ես որոշ չափով զարմացած էի սրտի անբավարարութամբ հիվանդների առողջության վրա ընտանեկան կարգավիճակի ազդեցության աստիճանից: Ամուսնությամբ տրամադրվող սոցիալական աջակցությունը եւ, հնարավոր է, այլ մեծ թվով առավելություններ, որոնք տալիս է շփումը, կենսականորեն կարեւոր են  սրտի հիվանդություններով տառապող մարդկանց համար»,- ասել է Ատլանտայի Էմորի համալսարանի (Emory University in Atlanta) պրոֆեսոր Արսհեդ Քույումին:

Հետազոտողները ենթադրում են, որ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդներին բուժելիս, հավանաբար, պետք է հաշվի առնել ընտանեկան վիճակը եւ նրանց խորհուրդ տալ բժիշկների ավելի ուշադիր զննում անցնել ու ավելի ագրեսիվ բուժում ստանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել