• Latest news

Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել

24 հունվարի, 2018  14:24

Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել: Նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց ճարպային բջիջները լիզիլոկսիդազա (LOX) կոչվող մոլեկուլի ավելի բարձր էքսպրեսիա ունեն: LOX-ը կապված է ֆիբրոզի հետ, եւ ինչպես նախկինում ցույց են տվել գիտական հետազոտությունները՝ խանգարում է քաշի նվազմանը:

Ճարպակալման հիմնական պատճառներն են ֆիզիկական վարժությունների բացակայությունը եւ կալորիական սննդակարգը, ուստի զարմանալի չէ, որ առողջ սննդակարգը եւ մեծ ֆիզիկական ակտիվությունը առաջին ռազմավարությունն են համարվում, որ կօգնեն ավելորդ քաշի դեմ պայքարում:

Սակայն այս միջամտությունները կարող են խառը արդյունքների բերել. եթե որոշ մարդիկ տեսնում են, թե իրենց կիլոգրամներն ինչպես են հեռանում, մյուսների համար դա շատ բարդ խնդիր է: Սա պարզաբանում է նոր հետազոտությունը:

Բժիշկ Կատարինա Կոսը համահեղինակների հետ անալիզի է ենթարկել որովայնի ճարպային հյուսվածքի նմուշները, որոնք վերցվել են ճարպակալմամբ տառապող մարդկանցից, երբ նրանց քաշի նվազեցման վիրահատություն են կատարել:

Անալիզը ցույց է տվել, որ ճարպակալում ունեցող մարդկանց ճարպային հյուսվածքում դիտվում է LOX մոլեկուլի էքսպրեսիա, որը ճարպային հյուսվածքի ֆիբրոզի պատճառն է:

Հետագա հետազոտությամբ գիտնականները հայտնաբերել են, որ LOX մոլեկուլի էքսպրեսիայի մեծացումը բերում է թթվածնի նվազման եւ ճարպային բջիջներում բորբոքման, որն առաջանում է, երբ ճարպային բջիջները շատանում են: Գիտնականների պարզաբանմամբ՝ երբ ճարպային բջիջներն անցնում են այս տեսակի սթրեսը, կորցնում են ավելորդ կալորիաները պահպանելու հատկությունը: Արդյունքում՝ կալորիաները կուտակվում են կարեւոր օրգանների շուրջը, ինչպիսին են լյարդը եւ սիրտը, ինչը առողջական խնդիրների հետ է կապված, ներառյալ սրտի հիվանդությունները եւ 2-րդ տեսակի դիաբետը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպային հյուսվածքի ֆիբրոզը նիհարելը դժվարացնում է:

«Սա չի նշանակում, որ ֆիբրոզը քաշի կորուստն անհնարին է դարձնում»,- շեշտում է դոկտոր Կոսը: «Երկարատեւ ժամանակահատվածում ակտիվությունը եւ կալորիաների օգտագործման պակասեցումը քաշի կորուստը հնարավոր են դարձնում»,- հավելում է նա:

LOX մոլեկուլի թիրախավորումը կարող է լինել ճարպային բջիջների ֆիբրոզը կանխելու մեթոդներից մեկը: Բժիշկ Կոսը նշում է, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ ճարպային հյուսվածքի ֆիբրոզի կանխարգելման այլ մեթոդներ որոնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է