• Latest news

Ձեռնաշարժությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար

27 հունվարի, 2018  23:44

Այն տղամարդիկ ու կանայք, որոնք իրենք սեռական ցանկությունները ինքնուրույն են բավարարում, կարող են բախվել լուրջ հիվանդությունների, այս մասին են վկայում մի շարք հետազոտություններ։

Ըստ վիճակագրության՝ հարաբերություններ չունեցող տղամարդկանց 95 եւ կանանց 70 տոկոսը կանոնավոր կերպով սեռական լարվածությունը ինքնուրույն է փորձում թոթափել։ Լուրերն այն մասին, որ ձեռնաշարժությունը կարող է նպաստել կուրության կամ անպտղության զարգացմանը, գիտնականների տվյալներով, սաստիկ չափազանցված են։ Հակառակը, ձեռնաշարժության ընթացքում դոֆամինի արտազատումն ու գլխուղեղի բավականության կենտրոնի ակտիվացումը կարող են յուրատեսակ ցավազրկողների դեր կատարել ուժեղ ցավերի ժամանակ։ Արդեն ապացուցված է, որ ձեռնաշարժությունը կանանց թույլ է տալիս նվազեցնել ցավի զգացողությունը դաշտանի ժամանակ։

Ձեռնաշարժության մեծ օգուտն ապացուցված է նաեւ տղամարդկանց համար։ Տարիներ առաջ գիտնականներն ապացուցել են, որ ձեռնաշարժությունը թույլ է տալիս նվազեցնել ադենոմայի ու շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականություն։ Հարվարդի հետազոտողները պարզել են, որ ամսական 18-20 անգամ ձեռնաշարժությունը մեկ երրորդով նվազեցնում է բարորակ ու չարորակ գոյացությունների զարգացման հավանականությունը ։

Սակայն ամեն ինչ այնքան լավ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Չնայած ձեռնաշարժությունը սեռական առողջության կարեւոր բաղադրիչներից է, բարցեւայնպես այդ զբաղմունքը չարաշահելու դեպքում հնարավոր է արյան ճնշման կտրուկ բարձրացում։ Ձեռնաշարժությունն արյան ճնշման բարձրացման վրա մշտական ազդեցություն չունի, սակայն անոթների ու սրտանոթային համակարգի թաքնված հիվանդությունները ընդհանուր առմամբ կարող են մարդուն հիվանդանոց հասցնել։

Ձեռնաշարժության ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս զգուշավոր լինել այն մարդկանց, ում զարկերակային ճնշումը կարող է օրական մի քանի անգամ տատանվել։ Անկառավարելի հիպերտոնիայի պատճառով մարդուն կարող է սպառնալ սրտի կանգառի ու նույնիսկ ինսուլտի վտանգ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է