• Latest news

Գիտնականները դիաբետիկների համար «խելացի» կոնտակտային լինզա են ստեղծել

27 հունվարի, 2018  12:54

Գիտնականները «խելացի» կոնտակտային լինզա են ստեղծել դիաբետով հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակին հետևելու համար։ Դրա մեջ ներկցված է գլյուկոզայի խտության հաղորդիչ, էլեկտրոնիկայի անլար սնուցման ալեհավաք ու լուսադիոդ։ Եթե լինզան հայտնաբերում է գլյուկոզայի խտության շեմի բարձրացում, ապա ներկցված լուսադիոդը անջատվում է, մարդուն նախազգուշացնելով վտանգի մասին։ Ճագարի վրա լինզաների առաջին փորձարկումները  բացասական էֆեկտ չեն հայտնաբերել, հայտնում են Science Advances ամսագրի հետազոտողները։

Շաքարային դիաբետով տառապողները օրական մի քանի անգամ հետևում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակին։ Սովորաբար դա արվում է ներարկումների ու գլյուկոմետրի համար թեստերի միջոցով, ինչը բավականին անհարմար է։ Դրա համար էլ ինժեներները մշակում են գլյուկոմետրերի նոր տեսակներ՝ օրինակ մաշկին ամրացվող էլեկտրոնային սենսոր կամ դաջվածքի թանաք, որը փոխում է գույնը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման դեպքում։  

Սակայն որոշ հետազոտողներ առաջարկում են գլյուկոզայի մակարդակին հետևելու համար ոչ թե արյունը գործածել, այլ արցունքը, որի մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխությունը կապակցված է արյան մեջ դրա մակարդակի փոփոխության հետ։

Ուլսանի գիտության ու տեխնոլոգիաների ազգային ինստւտուտի հետազոտողները՝  Չան Ուն Պակի ղեկավարությամբ, մշակել  են կոնտակտային լինզա՝ տեսողությանը չխանգարող էլեկտրոնային կոմպակտ բաղադրիչներով գլյուկոզայի չափումների համար։ Լինզայի հիմնական մասը բաղկացած է թափանցիկ սիլիկոնային էլաստոմերից։ Դրա վրա դրվում է առաձգական կիսաթափանցիկ շրջանաձև ալեհավաք, որը բաղկացած է միահյուսված արծաթե մանրաթելերից, նաև գլյուկոզայի անթափանց սենսոր, լուսադիոդ ու ալեհավաքի համար հոսանքի փոխարկիչ։ Որպեսզի ոչ առաձգական էլեկտրոնային բաղադրիչները չքայքայվեն լինզայի դեֆորմացիայի ժամանակ, դրանք միացված են լինզայի էլաստոմերին թափանցիկ, բայց կոշտ պոլիմերի շերտով։ 

Քանի որ նման լինզայի վրա մարտկոց տեղադրել հնարավոր չէ՝ ինժեներները օգտագործել են արտաքին սնուցում՝ ալեհավաքի վրա էներգիայի անլար փոխանցման ձևով։ Սնուցման առկայության դեպքում սենսորն ու լուսադիոդը սկսում են աշխատել։ Սոնսորի պարամետրերը այնպես են ընտրված, որ արցունքի մեջ գլյուկոզայի կանխադրված շեմի բարձրացման դեպքում դրա դիմադրությունը նվազում է, ինչի հետևանքով լուսադիոդը անջատվում է ու դրանով իսկ մարդուն ահազանգում գլյուկոզայի վտանգավոր մակարդակի մասին։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել