• Latest news

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը բարձրացնում է թուլամտության զարգացման հավանականությունը

29 հունվարի, 2018  20:46

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը նպաստում է թուլամտության զարգացման բարձր ռիսկին նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք չեն տառապում երկրորդ տիպի շաքարային դիաբետով։ Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները, հայտնում է Science Alert-ը։

Գիտական աշխատանքներն իրականացվել են 2002-ին սկսված English Longitudinal Study of Ageing երկարաժամկետ հետազոտության շրջանակում։ Գիտնականները մոտ տասը տարվա ընթացքում հետեւել են 50-անց 5189 մարդու առողջական վիճակին, ընդ որում մասնակիցների կեսը կանայք էին։  Գնահատվել է մասնակիցների մտավոր ունակությունների մակարդակը, նաեւ արյան մեջ HbA1c-ի՝ գլիկոլիզացված հեմոգլոբինի պարունակությունը, որով հնարավոր է դատել երկար ժամանակահատվածում արյան մեջ շաքարի միջին խտության մասին։

 Չնայած բոլոր մասնակիցների մոտ ծերացմանը զուգահեռ նկատվում էր մտավոր ունակությունների որոշակի նվազում՝ բայցեւայնպես հետազոտողները պարզել են, որ արյան մեջ  HbA1c –ի բարձր մակարդակը կապակցված է ինտելեկտի կտրուկ անկման հետ։ Դա բնութագրվում էր հիշողության ու գործողությունները ծրագրելու ու ընտրություն կատարելու (օրինակ թե որ խթաններին է պետք արձագանքել) կատարողական ֆունկցիաների վատացումով։ Հետազոտողները նաեւ պարզել են, որ երկրորդ տիպի դիաբետը (ինսուլինի հանդեպ կախում չունեցող), որի դեպքում վատանում է գլյուկոզայի յուրացումը, կարող է ավելացնել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը, սակայն առաջին անգամ է ապացուցվել, որ նեյրոդեգեներատիվ հիվանդություններն անմիջական կապ ունեն արյան մեջ շաքարի մակարդակի հետ։ Մտավոր ունակությունների վատացում է նկատվել դիաբետ չունեցող, բայց HbA1c –ի բարձր մակարդակով (մեկ մոլում 42-47 միլիմոլ) մասնակիցների մոտ, ինչը բնութագրական է նախադիաբետային վիճակի համար։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել