• Latest news

Քաղցկեղի վերջին փուլում գտնվող դեռահասն ամուսնացել է իր ամբողջ կյանքի սիրելիի հետ (ֆոտո)

30 հունվարի, 2018  16:50
Դեռահասը, որը քաղցկեղով անբուժելի հիվանդ է, կյանքի է կոչել իր երազանքը եւ ամուսնական կապով կապվել իր սիրեցյալի հետ, որը նրա հետ է եղել հիվանդության ամբողջ ընթացքում:

Իր 18-ամյակից մեկ օր առաջ Դասթին Սնայդերը հիվանդանոցում է հայտնվել կրծքավանդակում ցավերի պատճառով: Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ ախտորոշվել է սինովիոմա (չարորակ ուռուցք): Շուտով տղային կատարել են ախտահարված թոքի հեռացման վիրահատություն, եւ նա քիմիաթերապիայի կուրս է անցել: Թվում էր, թե քաղցկեղը հաղթահարվել է:

Սակայն 3 շաբաթ առաջ դեռահասը սկսել է կրկին ցավեր զգալ՝ փորում: Ինչպես բժիշկներն են պարզել, հիմա քաղցկեղի դեմ նրա պայքարը հաստատապես ավարտվել է՝ նրան ապրելու հաշված շաբաթներ են մնացել: Հարսանիքի նախօրեին Դասթինի սիրեցյալը՝ ավագ դասարանի աշակերտուհի Սիերրա Սիվերիոն հայտնել է իր զգացումների մասին: «Ես միշտ երախտապարտ կլինեմ սրա համար, սա օրհնություն կլինի»,- ասել է նա: Ողբերգական նորություններից հետո զույգը դիմել է իրենց ընտանիքների օգնությանը, որպեսզի կյանքի կոչեն Դասթինի վերջին ցանկությունը:

Ապագա նորապսակներին օգնության են շտապել ոչ միայն նրանց ազգականները, այլ նաեւ պարզապես կարեկից մարդիկ: Տղայի քույրը՝ Բրիթանի Հեյլզը, տեղեկությունը տարածել է Facebook-ում, այս պատճառով հարսանիքի վայրը, ինչպես նաեւ հարսանեկան զգեստը, կոստյումը եւ մատանիները նրանք անվճար են ստացել:

Ինչպես հայտնում է Mirror-ը, զույգի երազանքի իրականացման նպատակով դրամահավաք է կազմակերպվել GoFundMePage հարթակում, եւ հաջողվել է հավաքել 39 567 դոլար: Ինչպես փոխանցում է CBS affiliate WTSP-ը, ամուսնական արարողության ժամանակ դահլիճում բոլորն արտասվում էին: Սնայդերի ընտանիքը հայտնել է, որ հարսանիքի վրա չծախսված գումարը իրենք պահում են այն օրվա համար, երբ Դասթինն այս աշխարհից կհեռանա:

Զույգն ուղեւորվել է Disney World՝ մեղրամիսն այնտեղ անցկացնելու եւ յուրաքանչյուր ակնթարթը միասին վայելելու:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել