• Latest news

Կոսմետոլոգները հայտնաբերել են բոտոքսի անսպասելի օգտակարությունը

30 հունվարի, 2018  23:45

Պարզվում է՝ բոտոքսն ունի անսպասելի ու օգտակար կողմնակի էֆեկտ, հայտնում է  Fashionista ամսագիրը։ Ամերիկացի կոսմետոլոգները պարզել են, որ բոտուլոտոքսին դեղամիջոցի  (սպիտակուցային բնույթի նեյրոտոքսին, որը արտադրվում է  Clostridium botulinum բակտերիաների կողմից) ներարկումները, որոնք հայտնի են որպես բոտոքս, նվազեցնում են մաշկային ճարպի արտադրությունը էպիդերմիսում ու վերացնում են յուղոտ փայլը, որը հատկապես նկատելի է այսպես կոչված T գոտում՝ քթի վրա, ծնոտին ու ճակատին՝ ունքերի վերևում։

 «Չնայած ավելորդ ճարպոտությունից ու մաշկի յուղոտ փայլից ազատվելու այս միջոցը FDA կողմից խորհուրդ չի տրվում, բայցևայնպես մենք հայտնաբերել ենք, որ սա կնճիռների դեմ պայքարի համար արվող ներարկումների կողմնակի էֆեկտն է»,- պատմել է Ջոշուա Ցեյխները՝ Նյու Յորքի Mount Sinai մաշկաբանության հիվանդանոցի կոսմետիկական ու կլինկական հետազոտությունների բաժնի տնօրենը։ Նաև նրա խոսքով, հիվանդների մոտ նվազում է այդ հատվածներում քրտնարտադրությունը՝ քանի որ դեմքի մկանները ներարկումների հետևանքով կաթվածահար են լինում, դրանք չեն կրճատվում ու չեն խթանում ճարպագեղձերի ու քրտնագեղձերի աշխատանքը։

Մասնագետի խոսքով՝ նրա պրակտիկայում շատանում են մոտ 30 տարեկան այն հիվանդները, որոնք գանգատվում են մաշկի ավելորդ յուղոտությունից ու այդ առումով բոտոքսի անսպասելի էֆեկտը կարող է օգնել նրանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է