• Latest news

Գիտնականները կազմել են ծերացման դեմ դեղամիջոցների ցանկը

1 փետրվարի, 2018  19:57

Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է 24 նոր դեղամիջոց, որոնք կարող են կանգնեցնել ծերացումը ու երկարացնել կյանքի տեւողությունը։ Հետազոտողները վերլուծել են գեների ակտիվությունը ուղեղի 22 տարբեր մասերում 20-106 տարեկան մարդկանց մոտ։ Նյարդային հյուսվածքի նմուշները ստացվել են ճակատային ու քունքային հատվածներից, ուղեղիկից, լիմբիկ համակարգից ու այլ ուղեղային կառուցվածքներից։ Մասնագետները պարզել են, որ գեների պրոդուկտների՝ տրանսկրիպտների (ՌՆԹ մոլեկուլներ)  խտությունը նեյրոններում տարիքի հետ փոխվում էր։ Այսպիսով, գիտնականները բացահայտել են այն գեները, որոնք ակտիվ գործունեությունը ծերացման ցուցիչի դեր էր կատարում։

Պոտենցիալ հակատարիքային նյութեր որոնելու համար գիտնականները օգտագործել են Connectivity Map տվյալների բազան։ Այն պարունակում էր տեղեկություններ դեղամիջոցների մասին, որոնք ազդում են տրանսկրիպտների սինթեզի վրա՝ ուժեղացնելով կամ ճնշելով այն։ Հայտնաբերվել է 24 միացություն, որոնք ունակ են երկարացնել կյանքը, ազդելով գեների ակտիվության վրա։ Ընդ որում չորս դեղամիջոցների՝ այդ թվում ռեսվերատրոլի ու սիրոլիմուսի համար, ավելի վաղ ապացուցվել էր,որ դրանք հակատարիքային ազդեցություն ունեն  կենդանիների օրգանիզմի վրա։

Հետազոտության մասին նախնական տեղեկություններ են հրապարակվել bioRxiv.org ռեսուրսում։

               

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է