• Latest news

Կաթից հրաժարվելը 13 կետով նվազեցնում է երեխաների IQ-ն

2 փետրվարի, 2018  23:47

Վեգանյան դիետայի կողմնակիցների քանակի ավելացումը, հատկապես երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգավոր լինել հաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բավականաչափ յոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտավոր զարգացման համար։ Այս մասին ասվում է British Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հետազոտությունները, որոնք իրականացրել են գիտնականների միջազգային խումբը զարգացող երկրների տարածքում, ցույց են տվել, որ այն տարածաշրջաններում, որոնց բնակչությունը տառապում է յոդի պակասից, աճող սերունդը IQ-ի  մակարդակով միջինը 12․4-13 միավորով  հետ է մնում բավարար քանակությամբ  յոդ ստացող հասակակիցների համեմատ։

Ինչ վերաբերում է վեգանյան սննդակարգի կողմնակիցներին՝ ապա ըստ University of Surrey համալսարանի մասնագետների հետազոտության արդյունքների, նրանց մոտ յոդի պակասի ամենատարածված պատճառներից մեկը կաթից ու կաթնամթերքից հրաժարվելն է։ Փորձագետները համարում են, որ հղի կանանց սննդակարգում կովի կաթի բացակայությունը կարող է նրանց ապագա սերնդին դարձնել ավելի հիմար։ Վերլուծելով «կաթի փոխարինողների» 47 տեսակներ (այդ թվում սոյայի, կոկոսի, նուշի ու վարսակի), հետազոտողները պարզել են, որ այդ մթերքները լավագույն դեպքում պարունակում են կովի կաթում պարունակվող յոդի զանգվածի 2 տոկոսը։

Սննդակարգից կաթը հանելու հիմնական պատճառներից մեկը աղիների գրգռման ու լակտոզայի անմարսելիության հետեւանքով գազագոյացման բարձրացման խնդիրներն են։ Բայց կոշտ վեգանյան սննդակարգը, որը վերջին տարիներին մեծ տարածում է գտել, սովորաբար կապակցված չէ այդ խնդրի հետ՝ այդ սննդակարգին մարդիկ տարբեր պատճառներով են հետեւում ու դրանից նրանք ու նրանց երեխաները ոչ միշտ են շահում։

Գիտնականների խոսքով՝  սննդակարգում յոդի պակասը կարող է նաեւ առաջացնել քրոնիկ հոգնածություն՝ վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտումների հետեւանքով ։ Ու ամենակարեւորն այն է, որ հղիության ընթացքում յոդ քիչ գործածած մայրերից ծնված նորածինները կարող են մտավոր հետամնացության բախվել։ Իսկ երեխաների կողմից յոդի գործածման ցածր մակարդակն էլ իր հերթին կարող է ազդել նրանց մտավոր զարգացման վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել