• Latest news

Պարը մարդկանց ավելի խելացի է դարձնում. հետազոտություն

3 փետրվարի, 2018  12:07

Պարերով զբաղվելը բարենպաստ է ազդում մարդու ինտելեկտի վրա եւ նրան ավելի խելացի դարձնում: Քովենթրի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սալսայի ընդամենը մեկ դասից հետո ընկալման, կենտրոնացվածության եւ հիշողության մակարդակը 18 տոկոսով աճում է:

Հետազոտության համաձայն՝ սալսայի մեկ դասից հետո նոր տեղեկության ընկալման մակարդակը բարձրանում է 8 տոկոսով, կենտրոնացվածությունը՝ 13 տոկոսով, իսկ հիշողությունները պահպանելու ունակությունը՝ ամողջ 18 տոկոսով: Քովենթրի համալսարանի գիտնականները նախկինում ֆիթնեսի եւ ոչ մի տարատեսակի դեպքում չեն նկատել ուղեղի վրա ազդեցություն գործելու այսպիսի մեծ արդյունք: Նրանց կարծիքով՝ հատկապես սալսան է առողջության եւ ինտելեկտի համար առավել օգտակար պարը: Սա Կուբայում ամենատարծված պարն է, իսկ այն ուսանող մարդիկ պետք է մշտապես սովորեն ու մտապահեն նոր շարժումներ երաժշտական տարբեր հատվածների ներքո՝ հետեւելով ռիթմի զգացողությանը: Սալսայի դասերի ժամանակ ոչ մի վայրկյան չի կարելի կենտրոնացվածությունը կորցնել:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ պարերը դրական են ազդում ուղեղի վրա եւ այն ավելի կենտրոնացված դարձնում, իսկ դա ուղղակիորեն ազդում է աշխատունակության վրա: Այսինքն՝ պարերով կանոնավոր զբաղվելը կօգնի ավելի հաջող կարիերային: Պարերը ընդգրկում են կոգնիտիվ մանիպուլյացիայի զգալի ծավալ, սա ծանրաբեռնվածություն է ոչ միայն մարմնի շատ  մկանների, այլ նաեւ ինտելեկտի համար: Դժվար է գտնել ֆիթնեսի այլ տարատեսակ, որը կարողանար մարմինն ու ուղեղը միատեսակ մարզել:

Գիտնականներն այս եզրակացությանը հանգել են կամավորների խմբին հետազոտելով, որոնք զբաղվել են պարերի տարբեր տեսակներով: Նրանք ինտելեկտի թեստեր են անցել, որոնք գնահատել են որոշումներ ընդունելու, այս կամ այն խնդիրների վրա կենտրոնանալու, աշխատանքային հիշողությունն օգտագործելու նրանց ունակությունը, ինչպես նաեւ շարժվող օբյեկտների արագությունը որոշելու հնարավորությունը: Նրանք  այս թեստերն անցել են կես ժամ տեւողությամբ պարի դասից հետո, եւ ուսանելուն զուգահեռ՝ նրանց պարային շարժումներն ավելի արագացել ու բարդացել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել