Նոր բացահայտումը կօգնի 2-րդ տիպի դիաբետի դեմ պայքարում

4 փետրվարի, 2018  18:37

Արյան մեջ ինսուլինի շարժման շուրջ նոր բացահայտումը կարող է օգնել ինսուլինի հանդեպ կայունության եւ 2-րդ տիպի դիաբետի դեմ պայքարում։ Վանդերբիլտի համալսարանի գիտնականները, կիրառելով արյան անոթների պատերին ինսուլինի տեղափոխման գործընթացի դիտարկման միկրոսկոպիայի եւ մաթեմատիկակակն մոդելավորման նոր մեթոդ, ուսումնասիրել են մկների արյան հոսքում ինսուլինի ճանապարհը դեպի մկանային բջիջներ։ Ինսուլինի տեղափոխման մեխանիզմն իրականում այնպիսի չի եղել, ինչպես նախկինում կարծում էին։

Ինսուլինը հորմոն է, որն օգնում է հյուսվածքներին գլյուկոզան վերածել էներգիայի։ Եթե հյուսվածքները դադարում են արձագանքել ինսուլինին, զարգանում է 2-րդ տիպի դիաբետ։ Ինսուլինի հանդեպ կայունության հստակ պատճառները հայտնի չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրա զարգացման ռիսկը մեծացնում է ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը եւ ավելորդ քաշը:

Հետազոտողների թիմը պատմում են՝ մկանային բջիջներում գլյուկոզայի կլանմանը խթանելու ինսուլինի կարողությունը կախված է այն արագությունից, որով հորմոնը թափանցում է էնդոթելերի մեջ՝ անոթների պատերը ծածկող բջիջների ներքին շերտ։ Նախկինում համարվում էր, որ այս արագության վրա ազդում է ինսուլինի համամասնությունը արյան մեջ եւ ինսուլինային ռեցեպտորների առկայությունը էնդոթելային հյուսվածքներում։ Սակայն պարզվել է, որ դա այդպես չէ։

Գիտնականների եզրակացությունը կօգնի 2-րդ տիպի դիաբետի դեմ պայքարի նոր մեթոդների մշակման հարցում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի