• Latest news

Գիտնականները հերքել են մարդու երիտասարդացման առասպելը

5 փետրվարի, 2018  16:25

Ամերկացի գիտնականները հերքել են առասպելներից մեկը՝ կապված տելոմերների եւ մարդու երիտասարդացման հետ. պարզվում է՝ տելոմերները երկարացնող սպիտակուցների ակտիվությունը կապված է ծերացման արագացման հետ, այլ ոչ թե դրա դանդաղեցման, ինչպես կարծում էին նախկինում:

Լոս Անջելեսի Քալիֆորնիայի, Բոսթոնի, Սթենֆորդի համալսարանների եւ Hebrew SeniorLife հասարակական կազմակերպությանն առընթեր Ծերացման հետազոտական ինստիտուտի հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature Communications-ում:

Տելոմերները քրոմոսոմների վերջույթային հատվածներն են, որոնք բջիջների կիսվելու ժամանակ կանխում են ԴՆԹ-ի կորուստը: Ամեն անգամ միտոզի ժամանակ տելոմերները կրճատվում են, ինչը բերում է գենոմի անկայությանը: Վերջիվերջո, բջիջը դադարում է կիսվել եւ մահանում է: Համարվում է, որ տելոմերազա կոչվող ֆերմենտը թույլ է տալիս երկարացնել բջիջների կյանքը՝ երկարացնելով տելոմերազային ԴՆԹ-ն:

Ծերացման եւս մեկ մարկեր է մեթիլավորումը՝ ԴՆԹ-ին մեթիլային խմբերի միավորման պրոցեսը: Այդ ընթացքում կարող է տեղի ունենալ որոշակի գեների ճնշում կամ ակտիվացում: Օրինակ՝ տարիքին զուգահեռ ակտիվանում են գեներ, որոնք նպաստում են նեյրոդեգեներացիային, եւ ԴՆԹ-ն ճնշվում է, ինչը խոչընդոտում է աթերոսկլերոզին: Մեթիլավորման մակարդակով կարելի է որոշել մարդու կենսաբանական տարիքը, որը ոչ միշտ է համընկնում ժամանակագրականին: Մարդկանց մոտ, որոնք մեծ քանակությամբ մեթիլավորված ԴՆԹ ունեն, վաղաժամ մահվան հավանականությունը մեծ է:

Հետազոտողները մեթիլավորման մակարդակը գնահատել են 9907 մարդու մոտ եւ անցկացրել են լիագենոմային զուգորդումների որոնումներ, որոնց ժամանակ հետազոտվում են ֆոտոտիպիկ նշանի,- տվյալ դեպքում մեթիլավորված ԴՆԹ-ի բաժինը,- եւ բոլոր քրոմոսոմներում գեների տարբեր տարբերակների միջեւ զուգորդումները: Նրանք նաեւ որոշել են SNP-ն՝ կետային մուտացիաներ, որոնք առնչվում են մեկ նուկլեոտիդի, որոնք կապված են եղել բարձր մեթիլավորման հետ: Պարզվել է, որ լոկուսներից մեկը, որոնց հատուկ են եղել տվյալ SNP-ները, TERT գենն էր, որը կոդավորում է տելոմերների մի մասը:

TERT-ում կետային մուտացիաները, որոնք զուգորդվում են մեթիլավորման բարձր մակարդակի հետ, կապված են նաեւ տելոմերների երկարացման հետ: Գիտնականների խոսքով՝ սա նշանակում է, որ հակատարիքային թերապիան , որը հիմնված է տելոմերազայի ակտիվության վրա, ոչ միայն չի երիտասարդացնի, այլ հակառակը՝ կնպաստի ծերացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել