• Latest news

«Ալցհեյմերի մանկական հիվանդությունը» 22-ամյա աղջկան զրկել է խոսելու ունակությունից ու ինտելեկտից

5 փետրվարի, 2018  23:49

22-ամյա Էբբի Ուոլիսը տառապում է Ալցհեյմերի մանկական հիվանդության հազվագյուտ տարատեսակով, որը սովորաբար սկսում է զարգանալ անմիջապես ծնվելուց հետո։ Նման հիվանդներին բժիշկները առավելագույնը 10 տարվա կյանք են կանխատեսում։ Հիմա Էբբին արդեն 22 տարեկան է՝ հիվանդությունն արդեն աղջկան զրկել է խոսելու ունակությունից, ու նա ամենայն հավանականությամբ, շուտով կկորցնի նաեւ քայլելու ունակությունը։ Մտավոր զարգացմամբ նույնպես նա գրեթե չի տարբերվում փոքր երեխաներից։

Սանֆիլիպո համախտանիշը, որով տառապում է Էբբին, գենետիկ մուտացիայի հետևանք է, որի հետեւանքով ուղեղում կուտակվում են թունավոր բաղադրիչներ, որոնք աստիճանաբար խախտում են մտավոր ու շարժողական ֆունկցիաները։ Ու չնայած Էբբիի ինտելեկտն արդեն իսկ սաստիկ տուժել է, նա միեւնույն է սիրում է դիտել դիսնեյյան մուլտֆիլմեր ու լսել սիրելի երաժշտություն, որի ներքո պարում է ու երգում։ Երկար ժամանակ նրա ծնողները նույնիսկ չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում իրենց դստեր հետ՝ որոշ ժամանակ Էբբիի մոտ աուտիզմ էին կասկածում։ Սակայն երկարատեւ հետազոտություններից հետո բժիշկները վերջապես պարզել են ճիշտ ախտորոշումը։

2015-ին Էբբիի մամայի մոտ ախտորոշել էին աղիների ուռուցք։ Քիմիաթերապիայից, ճառագայթումից ու վիրահատությունից հետո բժիշկները կարծես սկսել էին խոսել ապաքինման մասին, բայց հետագայում պարզվել էր, որ քաղցկեղը մետաստազներ է տվել թոքերում ու հասել 4-րդ փուլի։ Կինը ստանում է կանոնավոր քիմիաթերապիա, բայց հիվանդությունը դանդաղորեն զարգանում է, ու նա շուտով կհեռանա կյանքից։ Չնայած այդ ամենին՝ ընտանիքում Էբբին է մնում գլխավոր առաջնայնությունը ու հանուն նրա ժպիտի մայրը, իր իսկ խոսքով, պատրաստ է դիմանալ ցանկացած ցավի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է