• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ կինը քրտնում է անգամ սառնամանիքին

6 փետրվարի, 2018  17:52

32-ամյա Լիդիա Քերոլը տառապում է հիպերհիդրոզ կոչվող հազվագյուտ հիվանդությամբ, որի հետեւանքով նրա մարմինը քրտինքի ավելորդ քանակություն է արտադրում. Լիդիան քրտնում է նույնիսկ սարսափելի սառնամանիքին:

Հիվանդությունը բացասաբար է ազդում Լիդիայի կյանքի որակի վրա. նրա խոսքով՝ ինքը չի կարողանում կյանքի ընկեր գտնել, քանի որ սակավաթիվ տղամարդիկ կհամաձայնվեն գտնվել մշտապես քրտնող կնոջ կողքին:

Լիդիան ծնվել եւ մեծացել է Ավստրալիայում, որը հայտնի է իր անչափ շոգ կլիմայով: Կանադա տեղափոխվելով՝ նա հույս ուներ, որ տեղի ձմեռը իր քրտնարտադրությունը կպակասեցնի, սակայն դա տեղի չի ունեցել: Չնայած Կանադայում սառնամանիքային եղանակին, կինը շարունակում է քրտնել: Եթե մանկության տարիներին նրան քիչ էր հետաքրքրում շրջապատի կարծիքը, ապա դեռահասության շրջանից Լիդիայի ինքնավստահությունը սկսել է նվազել: Բանն այտեղ է հասել, որ նա վախեցել է ընկերուհիներին եւ երիտասարդ տղաներին հպվել, քանի որ նրա ձեռքերը հաճախ էին քրտինքով ծածկվում:

Հիպերհիդրոզն ընթանում է սրացումներով՝ հիվանդներին «հանգստանալու» ժամանակ տալով, իսկ հետո վերստին հարձակվելով առատ քրտնարտադրությամբ: Լիդիան ասում է, որ նման իրավիճակներին միշտ պատրաստ է: Նա միայն որոշակի գործվածքից կարված հագուստ է հագնում՝ բամբակյա եւ ջինսե, քանի որ այս գործվածքները քրտինքը լավ կլանում են: Լիդիան աշխատում է սթրեսային իրավիճակներից խուսափել՝ ինչպիսին են ժամադրությունները եւ աշխատանքի ընդունվելիս հարցազրույցը, քանի որ սթրեսի հետեւանքով սկսում է նույնիսկ ավելի շատ քրտնել, քան սովորաբար:

Եթե ոչ մի հակապերսպիրանտ եւ անձնական հիգիենան չեն օգնում, հիպերհիդրոզով հիվանդներին վիրաբուժական վիրահատություն են նշանակում կամ բոտոքսի ներարկումներ են խորհուրդ տալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել