• Latest news

Նոր հակադեպրեսանտը բուժում է ալկոհոլային կախվածությունը

9 փետրվարի, 2018  23:49

Դեպրեսիայի դեմ տանդոսպիրոն դեղը կարող է նվազեցնել ալկոհոլից կախվածությունը եւ շտկել մարդու ուղեղում վնասվածքները, որոնք կապված են այս կործանարար սովորության հետ, պարզել են ավստրալացի գիտնականները: Քվինսլենդի համալսարանի մասնագետների աշխատանքի արդյունքները ներկայացված են MedicalXpress կայքում հրապարակված հոդվածում:

Տանդոսպիրոնը հակադեպրեսանտ է, որը կապվում է 5-HT1A սերոտոնինի ռեցեպտորների հետ՝ հանդիսանալով դրանց մասնակի ագոնիստը, այսինքն՝ ավելի փոքր ակտիվություն է դրսեւորում, քան սերոտոնինը: Մկների վրա կատարված փորձերով հետազոտողները ցույց են տվել, որ դրա հակադեպրեսանտային հատկությունները օգտակար են սպիրտային խմելը դադարեցնելու հետեւանքով առաջացող տագնապալի վիճակի վերացմանը: Սա, իր հերթին, նվազեցնում է սթրեսով պայմանավորված կապվածությունը ալկոհոլին:

Դրանից զատ, մեկ կիլոգրամի հաշվարկով 3 միլիգրամին հավասար դոզայով տանդոսպիրոն հակադեպրեսանտն ընդունելուց 2 շաբաթ հետո նեյրոգենեզի (նոր նեյրոնների ստեղծում) ճնշման նշաններն անհետանում են, որն առաջացել էր 15 շաբաթ կրծողներին տրված սպիրտայինի պատճառով:

«Այս դեղամիջոցը համեմատաբար նոր է համարվում եւ հասանելի է միայն Չինաստանում ու Ճապոնիայում: Այն սովորաբար օգտագործվում է տագնապալի վիճակների բուժման համար եւ մեծ արդյունավետություն է ցուցադրում, նաեւ լավ է յուրացվում, դրանից բացի՝ կողմնակի էֆեկտները փոքրաթիվ են»,- տանդոսպիրոնի մասին ասել է ավստրալացի բժիշկ Առնոլդ Բելմերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել