• Latest news

Կինը քաղցկեղի բուժումից հրաժարվել է հանուն գեղեցկության պահպանման (ֆոտո)

9 փետրվարի, 2018  14:16

Բրոմսգրովի հիվանդանոցում 28-ամյա բրիտանուհի Էմի Ռեդհեդն ապրում է իր կյանքի վերջին օրերը: Նա կամավոր հրաժարվել է կոլորեկտալ քաղցկեղի բուժման համար քիմիաթերապիայից՝ որոշելով կյանքի մնացորդն անցկացնել այնպես, ինչպես իրեն դուր է գալիս:

Բրիտանուհու մոտ աղիների խնդիրները սկսվել էին դեռեւս 11 տարեկանում: Նրան երբեմն փորացավերն անհանգստացնում էին, սակայն Էմին աշխատում էր դրանց վրա չսեւեռվել: Բոլորը նշում են նրա կենսասիրության եւ հմայքի մասին, դրանից բացի՝ աղջիկը սպորտով էր զբաղվում եւ բացարձակապես առողջ տեսք ուներ:

Սակայն ժամանակի ընթացքում ցավերը սկսել են Էմիին ավելի հաճախակի անհանգստացնել՝ ավելի ինտենսիվ դառնալով: Իր 28-ամյա տարեդարձից կարճ ժամանակ առաջ նա հիվանդանոց է դիմել, եւ հետազոտությամբ նրա աղիներում ուռուցք է հայտնաբերվել: Քաղցկեղն ագրեսիվ էր, արագ տարածվել է եւ հասել մինչեւ լյարդ:

Բժշկի հետ հերթական հանդիպման ժամանակ Էմին տեղեկացել է, որ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել. ենթադրաբար՝ մի քանի շաբաթ: Այս ժամկետը կօգներ երկարաձգել քիմիաթերապիան: Սակայն հիվանդը մտածելուց հետո որոշում է կայացրել, որը զարմացրել է ոչ միայն մասնագետներին, այլ նաեւ նրա ընտանիքին՝ նա բուժումից հրաժարվել է:

Աղջիկը բացատրել է, որ որոշել է իրեն հատկացված ժամանակը գեղեցիկ եւ «ամբողջությամբ» ապրել: Նա մեծ թափով նշել է իր տարեդաձը եւ սրտանց ուրախացել հոր տարեդարձը նշելիս: Մերձավորների եւ ընկերների հետ աշխատել է աղմկոտ երեկույթների համար հնարավորինս շատ առիթներ գտնել:

Վերջերս Էմին ստիպված էր հիվանդանոց գնալ, քանի որ նրա վիճակը սրընթաց վատթարանում էր: Սակայն հիվանդանոցային մահճակալին էլ նա իր համար, նախկինի պես, փոքրիկ տոներ էր կազմակերպում՝ ռեստորաններից համեղ ուտելիք էր պատվիրում, օգտվում էր ձեռքերի եւ ոտքերի մատնահարդարների ծառայություններից:

«Նա դեռեւս ողջ է եւ պայքարում է վերջին րոպեների համար: Մենք նրա կողքին կլինենք, երբ նա վերջին շունչը տա»,- ասել է նրա քույրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել